Բաժիններ՝

Հայկական հեռուստաեթերի ու կինոարտադրության ամենահայտնի ներկայացուցիչները՝ «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմում

Աշնանը մեծ էկրան կբարձրանա «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» սերիալի հիման վրա նկարահանված համանուն գեղարվեստական ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորը դարձյալ Ռոման Մուշեղյանն է, իսկ սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը: Ֆիլմի ինչպես՝ գլխավոր, այնպես էլ՝ երկրորդ պլանի դերերում նկարահանվել են հայկական հեռուստաեթերի ու կինոարտադրության ամենահայտնի ներկայացուցիչները՝ Հարություն Մովսիսյան, Սարգիս Գրիգորյան, Սոս Ջանիբեկյան, Ալեքսանդր Խաչատրյան, Ելենա Բորիսենկո, Գրիգոր Աղախանյան, Ստեփան Ղամբարյան, Մարջան Ավետիսյան, Արմեն Մարգարյան, Արփինե Գաբրիելյան, Սաթենիկ Հախնազարյան և ուրիշներ:

168.am-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանն ասաց, որ նախագիծը սկսելուց առաջ նկատի են ունեցել այն փաստը, որ «Որոգայթը» բարձր ռեյտինգ ունեցող սերիալ էր, և կարող է դրա հիման վրա նկարահանված ֆիլմը նույնպես հաջողված լինել.

««Շանթ» հեռուստաընկերության տնօրենի, պրոդյուսերի, սցենարիստի հետ քննարկումներից հետո որոշվեց այդ նախագիծն իրականացնել: Գաղափարը վաղուց կար, որ ավելի հետաքրքիր կլիներ ամբողջ պատմությունը տեսնել մեկ գեղարվեստական ֆիլմում, ուղղակի պահը հասունացավ, սկսվեցին սցենարական աշխատանքները, և փորձեցինք նկարահանել ֆիլմը: Սերիալում պատմությունն ավելի ընդարձակ է ներկայացվում, չես կարողանում այդ ամենն ավելի գեղարվեստորեն մատուցել, իսկ ֆիլմում ավելի բարձր որակով ես կարողանում ներկայացնել տվյալ պատմությունը»:

vorogayt (8)

Կարդացեք նաև

vorogayt (10)

Ռեժիսորը նշեց, որ փորձել են ֆիլմի սյուժեն չհեռացնել սերիալային տրամաբանությունից, բայց ֆիլմը բավականին նոր պատմությամբ է ներկայացվում. «Ֆիլմում ուշագրավն այն է, որ ներկայացրել ենք Հովիկի երիտասարդ տարիները, ինչը բաց էր մնացել սերիալում: Այսինքն՝ հեռուստադիտողը չէր տեսել, թե Հովիկն ինչպես է հայտնվել կրիմինալ աշխարհում: Ֆիլմում Հովիկի երիտասարդ տարիների կերպարը մարմնավորում է Սարգիս Գրիգորյանը: Հովիկը խոստումնալից նկարիչ է, մարզիկ, և ճակատագրի բերումով, անկախ իր կամքից, հայտնվում է կրիմինալ միջավայրում: Ռետրո պատմությամբ ներկայացնում ենք 80-ականները, թե ինչպես է երիտասարդը հայտնվում կրիմինալ աշխարհում, որտեղից դուրս գալու հնարավորություն այլևս չի ունենալու: Հովիկին կտեսնենք մինչև սերիալային տարիքը, այսինքն՝ 50-ն անց տղամարդ: Կա նաև միտք, որ կարող է նկարահանվել «Որոգայթ 2»-ը, այսինքն՝ պատմությունը շարունակող երկրորդ գեղարվեստական ֆիլմ: Բայց դա արդեն հետագայի խնդիր է»:

vorogayt (6)

vorogayt (3)

Իսկ դերասանական կազմի նման ընտրությունը ռեժիսորը բացատրեց նրանով, որ գեղարվեստական ֆիլմի համար դերասանները համաձայնում են հանդես գալ ավելի փոքր դերերով: Ինչ վերաբերում է «Որոգայթ» սերիալի դերասաններին, ապա նա նշեց, որ ժողովրդի սիրելի դերասանական կազմից ոմանք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել նկարահանվել, իսկ ոմանք էլ արդեն մեզ հետ չէին, և որոշվել է ուրիշ դերասանների հրավիրել: Բայց ֆիլմի գլխավոր հերոսի՝ Հովիկի դերակատարը նույնը կմնա:

vorogayt (1)

vorogayt (4)

vorogayt (7)

11830757_766739923436271_552249730_n

11857780_766739933436270_557512005_n

vorogayt (11)

11850765_766740703436193_263026673_n

«Որոգայթ» սերիալի ժամանակ հեռուստադիողը հիմնականում բողոքում էր լեզվի աղավաղումից, թեև նման թեմատիկա ունեցող սերիալի դեպքում հնարավոր չէր գրական լեզուն գործածել: Իսկ թե ինչպե՞ս է ֆիլմում լուծվել այդ հարցը, Ռոման Մուշեղյանը պատասխանեց. «Կինոլեզուն հենց առօրյա խոսակցական լեզուն է: Ծիծաղելի կլինի, եթե կրիմինալ ֆիլմում բոլորը խոսեն ակադեմիական հայերենով: Ամերիկյան ու ռուսական ֆիլմերում անգամ հայհոյանքներ են գործածում, իսկ մեր ֆիլմում հայհոյանք երբևէ չի եղել: Իհարկե, իր խոսակցականով գեղարվեստական ֆիլմը որոշակի առումով տարբերվում է սերիալից: Փորձել ենք ռեալությունը պահպանել, բայց որոշակի սահմաններ կան, որոնք չենք անցնում»:

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն, ով ֆիլմում մարմնավորում է այն կնոջը, որին սիրահարվում է Հովիկը, մեզ հետ զրույցում մանրամասնեց իր կերպարը՝ ասելով, որ հատկապես մի տեսարան շատ կարևոր է իր համար. «Իմ կերպարը կանացի այն տեսակն է, որը կարող է Հովիկի նման տղամարդուն հետաքրքրել: Կայացած կին է, որի ամուսինը մահացել է, բայց ունի ներքին մեծ ուժ: Նա դիմում է Հովիկի օգնությանը, որովհետև նրան ճնշում են հանցավոր աշխարհի ինչ-որ ներկայացուցիչներ: Եվ, դիմելով Հովիկին, փաստորեն, սեր է առաջանում իրենց մեջ:

vorogayt (9)

vorogayt (2)

vorogayt (12)

vorogayt (13)

Ֆիլմում ինձ համար շատ կարևոր էր մի հուզիչ տեսարան. տղամարդը փախչում է կնոջից, երբ հասկանում է, որ կա սեր: Փախչում է, որովհետև այդ տեսակի տղամարդն իբր չի կարող զգացմունք ունենալ, սիրել, ու նաև մտածում է կնոջ ապահովության մասին: Այդ ժամանակ հերոսուհին ինքն է գնում ու իր զգացմունքի մասին առաջինը հայտնում նրան: Շատ հուզիչ տեսարան է, որովհետև կինն է սեր խոստովանում, իսկ դրա համար պետք է հասնել ինչ-որ տարիքի, որ կարողանաս քեզ թույլ տալ նման բան: Ինձ դուր է գալիս դա, որովհետև ես հենց այդ տարիքում եմ»:

Ելենա Բորիսենկոն նաև նշեց, որ թեև ֆիլմում բոլոր դերասանները լավն են, բայց իր համար մեծ պատիվ էր խաղալ Արթուր Դարբինյանի հետ. «Ֆիլմում Արթուրի հետ տեսարանը մոտ 30 վայրկյան է լինելու, բայց նկարահանումները, բնականաբար, ավելի երկար տևեցին ու պրոֆեսիոնալի հետ խաղալն ինձ շատ բան տվեց: Ցավում եմ, որ տեսարան չունեցա Մարջան Ավետիսյանի հետ, բայց ուրախ եմ, որ միասին նկարահանվեցինք միևնույն ֆիլմում»:

Հեռուստադիտողը սիրում էր նաև սերիալի սաունդթրեքը՝ «Էմփիրեյ» ռոք-խմբի «Որոգայթ» երգը: Մեր տեղեկություններով՝ ֆիլմի սաունդթրեքը չի փոխվելու: Պարզապես հնարավոր է, որ այն ներկայացվի նոր գործիքավորմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս