Գաբրիել Ղազարյանը տեղին է համարում Հովիկ Աբրահամյանի նախատինքը

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունում է իր մեղքը և տեղին է համարում այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախատինքը, որ` չնայած իր հանձնարարականներին, նախարարները հրապարակում են ՀՀ դեսպանների հետ իրենց հանդիպումների մասին:

«Պայմանավորվածություն կար, այո, խախտել ենք: Սա սպորտային ուղի ա, դրա համար ես չեմ կարծում, որ… բնականաբար, մենք խախտել ենք, կան հարցեր, որ չպետք է հրապարակվեն, բայց Սպորտի և երիտասարդության նախարարության կողմից հրապարակվել են ուղղակի սպորտի զարգացման հետ կապված հարցերը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս