Արսեն Հարությունյանն և Վազգեն Թևանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ շարունակում է ընթանալ Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Արդեն ավարտվել են 46 և 58 կգ քաշայինների մրցամարտերը:
Հայաստանը ներկայացնող մասիսցի Արսեն Հարությունյանը եզրափակչում 10:3 հաշվով հաղթել է վրացի ըմբիշ Գիորգի Չախիձեին և 46 կգ քաշայինների պայքարում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
Իսկ 58 կգ քաշայինների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի արժանացավ արտաշատցի Վազգեն Թևանյանը, ով եզրափակչում պարտության մատնեց թուրք ըմբիշի:
Սիրարփի Աղաբաբյան