Բաժիններ՝

Նազենի Հովհաննիսյանի «կատվային հանգիստը»՝ Հունաստանում

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ամառային հանգիստն այս օրերին վայելում է Հունաստանում: Ֆեյսբուքյան իր էջում գրեթե ամեն օր նա լողազգեստով լուսանկարներ է հրապարակում և գրառումներ կատարում, Համո Սահյանի բանաստեղծական տողեր ներկայացնում: Հատկապես բուռն քնարկումների առիթ է դարձել նրա լուսանկարներից մեկը, որը Նազենին անվանել է «Կատվային հանգիստ»:

Օրեր առաջ նա մի հատված էր ներկայացրել Համո Սահյանի պոեզիայից.

Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու,
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,
Թե իմանար մեզ ինչից է զրկում,
Առավոտն ինքն էլ երևի չգար։

Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,
Աստղերից կախված օրորվում էինք…
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու…
…Համո Սահյանն անգամ հանգստի ժամանակ «անհանգստացնում» է …։)

Կարդացեք նաև

nazeni (6)

nazeni (3)

nazeni (1)

nazeni (5)

nazeni (4)

Այսօր Ն. Հովհաննիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

«…այսօր Ծովը փոթորկոտ է, և անգամ դրանում մեծ հմայք կա, ուժ, գայթակղություն, թվում է՝ նույն Ծովն է, բայց պետք է վախը հաղթահարել՝ նրա հետ միանալու համար… այդպես ամեն անգամ կարծես զրոյից ճանաչում ես բնությունը…հետո նորից մտերմանում են Մարդ ու Բնություն՝ անկախ վախերից, «քաղաքակրթության» կապանքներից ու ձևապաշտությունից։ Մարդն էլ է էդպես։ Ամեն օր ուրիշ ու տարբեր, նորից ու կրկին Ճանաչելու ենթակա։ Միայն թե Մարդուն իր Փոթորկումը չեն ներում… բնության մեջ պետք է բնության հետ լինել ամբողջապես, ոչ թե մասնակի)»,- գրել է նա:

nazeni (2)

Նազենին նաև գրել է, որ «երեխայի ոգևորությամբ» ընթերցում է ծննդյան օրը ստացած նվեր-գիրքը` հայերեն թարգմանությամբ իրանական ժամանակակից պոեզիան. «Հեռախոսիս մեջ առանձնացնում եմ որոշ տողեր` հետագայում ձեզ հետ կիսվելու մտադրությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս