Հիմնավորվում է, որ այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունը սկսած 2004 թվականից քայլեր է ձեռնարկել ծրագրային բյուջետավորման տարրերի աստիճանական արմատավորման ուղղությամբ, տարեցտարի ընդլայնվում են ինչպես ծրագրային բյուջետավորման տարրերի ներդրման շրջանակները: Լիարժեք ծրագրային բյուջետավորման կառավարությունը նախատեսում է անցնել սկսած 2018 թվականից:
Դափնու չորացրած տերևը մանրացրեք, լցրեք բուսայուղի մեջ՝ 1:2 հարաբերությամբ, 5 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա, 7 օր թրմեք, քամեք քառատակ ծալած թանզիֆով, պահեք սառնարանում: Կաթեցրեք 1 կաթիլ՝ օրը 1 անգամ:
Ի՞նչ է հարկավոր ստուգել, երբ պլաստմասսե տարաներով ջուր եք գնում: Շատ կարևոր ինֆորմացիա, որը կարող է փրկել ձեր հարազատների առողջությունը:
Վերնազգեստը գույնով և կտորի բաղադրությամբ պետք է համապատասխան լինի կոստյումին, որպեսզի երբ տղամարդը հանում է վերարկուն, աններդաշնակություն չլինի: Վերարկուն կարող են նորաձևությանը համապատասխան լինել, սակայն դրանք չպետք է լինեն խիստ ընդգծված նորաձև: Նախընտրելի են դասական վերարկուները՝ մոխրագույն, սև կամ կապույտ:
Ռուբեն Վարդանյանը փորձառու ֆինանսիստ է՝ լավ համբավով, այդ իսկ պատճառով, նրա կերպարը՝ որպես պրոտեկտոր, անշուշտ հետաքրքիր կլինի այն գործարարների համար, ովքեր նրան վստահում են։
Մտածում եմ՝ իսկ ի՞նչ է մեզ տվել հեռուստատեսությունը: Դա ընդունակ է ոչնչացնել տարածությունը, բայց միայն կինոն է ի զորու՝ շնորհիվ մոնտաժի, իսկապես պայքարել ժամանակի դեմ: Կինոն կարող է վերջ դնել այդ մանրէին՝ ժամանակին: Երևի այն պատճառով, որ մարդն ավելին է, քան լեզուն, ավելին, քան իր խոսքերը: Ես ավելի շատ հավատում եմ մարդուն, քան նրա լեզվին:
Թուզը հարուստ է կալիումով` 270 մգ, պարունակում է 18 մգ նատրիում, 20 մգ մագնիում, մոտ 32-ական մգ կալցիում եւ ֆոսֆոր։ Այս տարրերի փոխհարաբերակցությունը բարենպաստ է մարդու օրգանիզմի համար։
Զարմանալի է, որ ժամանակակից տեխնոլոգիաների մեր դարում և էլեկտրոնային սարքերի միջոցով բոլորի տրամադրության տակ եղած տեղեկատվության հորձանուտում ավելի ու ավելի դժվար է, իսկ երբեմն էլ՝ անհնարին, իրողությունը տարբերել կեղծիքից:
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երեկ կայացած ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Սեւիլիայի» դեմ խաղում (5:4) դուբլի հեղինակ է դարձել և խփել է իր 80-րդ գոլը եվրագավաթներում։ Այդ ցուցանիշով նա հավասարվել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Թե ինչ են ուզում իշխանությունները՝ բոլորիս ակնհայտ է, իսկ ընդդիմադիր դաշտում կա հակատրամադրվածություն, մի մասն ասում է՝ պետք է «ոչ» ասել, մյուսն ասում է՝ պետք է բոյկոտել: Միանգամից ասեմ, որ և՛ «ոչ» ասողները, և՛ բոյկոտողներն իշխանությունների դաշնակիցներն են, որովհետև հենց այնպես «ոչ» ասել՝ առանց հիմնավոր ճակատ կազմելու, դա պետք է հանգեցնի նրան, որ օրինականացվի հանրաքվեն, որը տեղի է ունենալու: Մնում է մի բան՝ միավորվել որևէ գաղափարի շուրջ»,- հայտարարեց ԱԻՄ առաջնորդը:
«Երկրի տեր ու տիրակալը ԱԺ կողմից հաստատված ծրագրի շրջանակներում լինում է կառավարությունը, որը մշակելու և իրագործելու է և ներքին և արտաքին քաղաքականություն: Լինելու է ԱԺ վերահսկողություն, բայց իշխանության իրական կենտրոնը փոխվում է դեպի կառավարություն»:
Իրեն ուղղված հարցերին Վալերի Պերմյակովը հիմնականում «այո» կամ «ոչ» է պատասխանում:
Ոտքերի սնկային հիվանդության ժամանակ օգնում է իշակաթնուկը (մոլոչայ): 100 գ իշակաթնուկի տերեւների վրա լցնել 1 լիտր եռման ջուր, փակել կափարիչով, դնել մարմանդ կրակի վրա եւ 10 րոպե եռացնել: Թողնել թրմվի 20 րոպե, ապա քամել: Ոտքերը դնել տաք թուրմի մեջ:
Մոսկվայում 6 տարի և 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացից դեռևս տեղեկություններ չկան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հ. Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:
Բոլորս էլ գործում ենք սխալներ, բայց հնարավոր է, որ այս պահին չենք էլ գիտակցում, որ դրանք սխալներ են, իսկ 10 տարի անց կարող ենք զղջալ: Թույլ մի տուր, որ այնպիսի բառերը, ինչպիսին են, օրինակ, «ես ցանկանում էի» կամ՝ «եթե միայն», ապագայում մտնեն քո բառապաշար: Օգտվիր այս խորհուրդներից, որպեսզի խուսափես զղջումներից: Եվ այսպես, բաներ, որոնց մասին կարող ես զղջալ հետագայում:
ՀՀ տարածքում գործող բանկերն իրենց գործունեությունը համապատասխանեցնում են սույն որոշման պահանջներին 2015 թվականի օգոստոսի 12-ից:
Առաջին հերթին` սխտորը ախտահանիչ ամենաուժեղ հատկությունն ունի, որը լավագույնս պայքարում է վիրուսների, վնասակար եւ հիվանդածին մանրէների դեմ: Սուլֆիդների ախտահանիչ հատկությանը օգնում է նաեւ սխտորի մեջ պարունակվող ալլիցինը, որը շատ ուժեղ անտիբիոտիկ է:
«Մենք՝ կառավարությունը և գիտական ոլորտը, պետք է փորձենք միասին գյուղատնտեսության բնագավառն ավելի զարգացնել և ավելի արդյունավետ դարձնել: Պետք է արդյունքների մասին խոսենք՝ բոլորիս ուժերը համատեղենք և արդյունք տանք, մեր գյուղացիներին, հողօգտագործողներին ուղղորդենք», – նշել է վարչապետը: Ամփոփելով քննարկումը՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է մշակել կոնկրետ իրատեսական ծրագրեր, համատեղ քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ և ներկայացնել ՀՀ կառավարություն:
Նա տեղեկացրեց, որ ինքը սպասում է նախագահի վերադարձին, որից հետո փորձելու է հանդիպում խնդրել նախագահից և իր բոլոր առարկությունները ներկայացնել նրան:
«Մենք այսօր խոսում ենք արմատական փոփոխությունների մասին, ինչ խոսք, նաև շատ կարևոր է Սահմանադրության կատարումը, իսկ ինչո՞ւ Սահմանադրությունը չի կատարվում, քանի որ հավասարակշռությունը չի պահպանվում ընդդիմադիր դաշտում, կիսանախագահականի դեպքում, բնականաբար, ավելի շատ են և՛ կուսակցության, և՛ նախագահի լիազորությունները»:
Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը չի կարծում, որ Սահմանադրության բարեփոխման նախագիծն «առաջ տանող» ծրագիր է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, թե Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է Հայաստանում ոչնչացնել ընտանիքը՝ որպես այդպիսին:
Եթե քիչ գումար ունեք, պետք է բիզնես ստեղծեք: Եթե ընդհանրապես գումար չունեք, ապա պետք է անհապաղ բիզնես ստեղծեք, հենց հիմա: Գտեք հասարակության կարիքները ու մտածեք դրանց լուծման եղանակները: Ամենահաջողված որոշումները բիզնես-պլանի տեսքով ներկայացրեք ներդրողներին:
Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները կարող են համատեղ ուժերով ուսումնական ձեռնարկ գրել այս թեմայով։
Հանրությունը հիմա գնացել է հանգստի, երբ բոլորն արձակուրդներից հետ գան, սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները և ընդդիմախոսներն անպայման պետք է իրենց տեսակետները հայտնեն, դա շատ նորմալ է, և դա այդպես էլ պետք է լինի, որպեսզի հասարակությունն ընտրություն կատարի «կողմ»-ի և «դեմ»-ի միջև:
«Կադրերի բաժին N 168»-ում այսօր մեր ընթերցողներին իր կինոնախընտրությունը կներկայացնի հայազգի բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
«Սպարապետ»-ի համար կառավարությունը վճարել է 400.9 հազար դրամ, իսկ «Կիլիկիա»-ի յուրաքանչյուր շշի համար՝ 200 հազար 450-ական դրամ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվելիք աուդիտի, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից էներգետիկ համակարգում սահմանված սակագների հիմնավորվածության և հնարավոր բարելավման մասին միջազգային խորհրդատվական ծառայություն մատուցող ընկերություններին ուղարկված հրավեր-առաջարկների արդյունքների վերաբերյալ:
«Բոլորը խոսկան դուրս եկան՝ տերտերը խոսկան է, ճարտարապետը խոսկան է, շինարարը խոսկան է, գյուղապետը՝ նույնպես: Այսքան ժամանակ տեղից որևէ մեկը չի երևացել շինհրապարակում, գյուղապետը մի անգամ չի մտել հարցնի՝ տղերք, ո՞նց եք, հացի կարիք ունե՞ք, եսիմ ինչի կարիք ունե՞ք…»:
Անգամ ծնողներն են առաջարկել, որ միգուցե կեսարյան հատում իրականացնենք, բայց պատասխանը եղել է բացասական:
Հարցին՝ քանի որ ընդդիմադիրները նախկինում պահանջում էին սահմանադրական փոփոխություններ, իսկ հիմա դեմ են այդ փոփոխություններին, դա չի՞ փաստում, որ նրանց դեմ լինելու պատճառն այն է, որ նախագիծը հնարավորություն է տալիս, որ իրականանա Սերժ Սարգսյանի այն խոստումը, որ առաջիկա 10 տարվա գործընթացներն «անցնելու են Մելիք-Ադամյան փողոցով», Գ. Մինասյանն այսպես պատասխանեց. «Իհարկե՝ ոչ, որովհետև այս նախագծով խորհրդարանական փոքրամասնության դերակատարումն աննախադեպ մեծանում է երկրի կառավարման բոլոր բնագավառներում, ու լրջագույն հարցեր լուծել չի լինում՝ առաց քաղաքական փոքրամասնության ներգրավվածության»: