Դեկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, ստորագրել են «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» համաձայնագիրը, որով Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է 50 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ՝ 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ:
Վաշինգտոնը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին խուսափել բռնություններից, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին` «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության խնդրանքով մեկնաբանելով վերջին ժամանակներում հաճախակի դարձած հրադադարի խախտումները:
«Մոնակոյի» պաշտոնական կայքը հայտնում է, որր Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ֆաբիո Կոնետրաուն վնասվածքի պատճառով բաց կթողնի տարեվերջը:
Ամերիկայի լրագրողների ասոցիացիան հրապարակել է տարվա լավագույն բռնցքամարտիկի կոչման հավակնորդների ցանկը:
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Մալմիեի« դեմ խաղում (8:0) աչքի ընկավ պոկերով` մրցաշարում խփած գոլերի քանակը հասցրեց 11-ի:
Եթե քրոնիկ ցավերից հոգնել եք, չի նշանակում, որ միակ միջոցը ցավազրկող դեղերի օգտագործումն է: Գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք հեշտությամբ կարող են օգնել այս հարցում:
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ժխտել է տեղեկությունն այն մասին, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «ՊՍԺ»-ի հետ անցկացրած խաղից հետո փարիզեցիների մարզիչ Լորան Բլանին ասել է, որ իբր ցանկանում է տեղափոխվել Ֆրանսիայի Չեմպիոնների ակումբ:
Մյունհենյան «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն գտնում է, որ ակումբը և նրա երկրպագուները չպետք է անհագստանան այն ինֆորմացիայից հետո, որն օրերս տարածել էին իսպանական ԶԼՄ-ները:
Նիհարելու, ճարպերը հալեցնելու համար քացախը պետք է հետևյալ կերպ օգտագործել. 2 թեյի գդալ քացախը խառնել 1 թեյի բաժակ ջրի մեջ և խմել օրը 3-4 անգամ` ուտելուց հետո: Արդյունքը նկատելի է դառնում 2 ամիս հետո:
WBO վարկածով սուպեր միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է առաջիկա պլանների մասին: Աբրահամը նշել է, որ կմենամարտի նվազագույնը՝ ևս 2 տարի, մինչ իր պայմանագրի ավարտը; Դրանից հետո Աբրահամը, ամենայն հավանականությամբ, կտրվի հանգստին:
«Շատ նորմալ գնահատական է տրված»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան՝ սահմանադրական բարեոխումների հանրաքվեի վերաներյալ տված գնահատականի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը Չեմպիոնների լիգայից անգլիական ակումբի դուրս մնալուց հետո քննադատել է Լուի Վան Գալի գլխավորությամբ թիմի խաղը:
Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ստացել է «Բեռլինի չեմպիոն» մրցանակը: Բռնցքամարտիկը ստանում է այս մրցանակը 4-րդ տարին անընդմեջ:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Վոլֆսբուրգի» հետ խաղից հետո (2:3) իր կարծիքն է հայտնել թիմի` խմբից դուրս չգալու վերաբերյալ:
«Նախկինում եղած ընտրությունների հետ համեմատականներ անցկացնելով` այս անգամ մասսայական խախտման դեպքեր չեն եղել: Մենք որևէ մեկին համոզելու խնդիր չունենք: Քայլ առ քայլ ընտրությունները մեր երկրում կատարվում են ավելի թափանցիկ և ավելի օրինական: Տարիների ընթացքում այն խախտումների տեսակները, որոնք եղել են 10-15 տարի առաջ, այսօր բացարձակ անցել են պատմության գիրկը, օրինակ` լույսերը հանգցնելը, տուփերը գողանալը, ընտրատեղամասերի մոտ աղմուկները: Դուք ասում եք` լցոնում եք արել, որը փաստ չէ: Փաստն այն է, որն արձանագրվել է»:
Երկու կիսամյակ տևողությամբ նախամագիստրոսական ծրագիրն անց կկացվի Երևանում, իսկ մագիստրոսակնաը՝ ԱՄՆ-ի Չիկագո-Քենթ իրավունքի դպրոցում, որը կտևի մեկ կիսամյակ:
Անցած 5 տարում քաղաքական էլիտան փոխել է Սահմանադրությունները Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում: Նախագահ Իլհամ Ալիևը հետևեց կենտրոնաասիական պետությունների և Բելառուսի օրինակներին՝ չեղյալ հայտարարելու նախագահական ժամկետի սահմանափակումները, ինչը նրան թույլ տվեց նախագահական երրորդ ժամկետում պաշտոնավարել:
«50 հազար մարդ հանձնաժողովական էր, ամեն մեկն իր շահով է եկել, դարձել հանձնաժողովի անդամ: Ես դեպքեր գիտեմ, երբ ընդդիմադիր ներկայացուցչին կաշառել են, որ ինքը ձայն չհանի: Ուրեմն՝ մի արեք ընդդիմություն-իշխանություն պայքար: Հանրաքվեն անցել է այնպես, ինչպես սովորաբար մեր ընտրություններն անցնում են, ես առաջընթաց դեռ չեմ գրանցում»:
Կառավարությունն ունի տնտեսության զարգացման իր տեսլականը և ունի քաղաքական կամք այն դարձնել իրականություն՝ ներառելով մեր հասարակության կառուցողական մոտեցումները: Վստահ եմ, որ միասին կզարգացնենք ու կշենացնենք մեր երկիրը, մեր Հայաստանը:
Աշխատանքից ազատվելու դիմումս սահմանադրության հանրաքվեի հետ որևէ կապ չունի, կառավարության աշխատակազմի հետ ես որևէ խնդիր չունեմ, Ռուբեն Զաղինյանի հետ հարաբերությունները ոչ միայն լարված չեն, այլ` առավել քան բարեկամական են:
«Հանրաքվեն համարում ենք կայացած, մենք ունենք կոնկրետ թվեր և փաստեր: Արդյունքները ցույց տվեցին, որ այդ աղմուկը շինծու էր, և նույնիսկ երբ այսօր նայում ենք գրավոր բողոքներին, դրանք ցույց են տալիս, որ աղմուկը տեղին չէր, և մեր այն քաղաքական ուժերը, որոնք չհասան իրենց ցանկացած արդյունքին, պետք է երկար խոսեն կեղծիքներից, բայց փաստերն այլ բան են ասում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի եզրափակիչ տուրում «Վոլֆսբուրգը» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (3:2), «Ռեալը» ջախջախեց «Մալմիեին» (8:0), իսկ «Յուվենթուսը» պարտվեց «Սևիլիային» (0:1):
Խոսելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Ազատության հրապարակում սկսած գործընթացի մասին՝ Մ. Բադեյանը նշեց, որ նրանք հաջողության չեն հասնելու. «Հանրաքվեն ցույց տվեց, թե իրականում ժողովուրդն ում կողմնակիցն է, բայց եթե ուզում են շարունակել, ապա դա նրանց սահմանադրական իրավունքն է: Իմ գնահատմամբ՝ որևէ հաջողության չեն կարող հասնել, որովհետև հանրության մեջ հենարան չունեն»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, որը, ըստ նրա, կառավարության համար պարտավորություն է:
Կապալային եղանակով իրականացվող շինարարության գինը ձևավորվում է կատարվելիք աշխատանքների ծավալների արժեքից` ներառյալ նյութերի արժեքները, վերադիր ծախսերը, հարկային պարտավորությունները, ընդ որում` հարկային պարտավորությունները և վերադիր ծախսերը կազմում են շինարարության գնի 35%-ը:
168.am-ի տեղեկություններով՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող, պահեստազորի մայրո Գարիկ Խաչիկի Մարությանն Արմավիրի մարզի Հայթաղ համայնքից է: Դեկտեմբերի 4-ին ձերբակալված մայորը ծնվել է 1977թ. մարտի 3-ին:
«Լսելով նրանց՝ տպավորություն է ստեղծվում, որ երկարատև բանակցությունների արդյունք վարկերը կառավարությունը միանգամից նախաձեռնեց ու 1-2 ամսում ստորագրեց: Իրականությունն այլ է, այդ վարկերը քննարկվում են երկար ժամանակ»,- ասաց վարչապետը:
«Ինչպես և աշխարհի ցանկացած երկրում, Հայաստանում էլ տարեկան բյուջեն հնարավորություն չի ունենում ընդգրկել բոլոր ցանկությունները: Ի վերջո, տարվա գլխավոր ֆինանսական փաստաթութը ոչ միայն ֆինանսական, այլ քաղաքական առաջնահերթությունների, հնարավորությունների ու ցանկությունների հնարավորինս համադրման փաստաթուղթ է»,- ասաց Հ.Աբրահամյանը:
Ակումբում չեն պլանավորում ետ գնել հարձակվողներ Մարիո Բալոտելիին և Ալեսիո Չերչիին, որոնք վարձակալվել են, համապատասխանաբար, «Լիվերպուլից» և «Ատլետիկոյից»:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը վարույթ է ընդունել մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի դեպքով հարուցված քրեական գործը: Նոյեմբերի 27-ին քրեական գործը մակագրվել էր այս դատավորին, իսկ նոյեմբերի 30-ին նա որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու մասին: