Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդն» այսօր միջին թիմ է. Փոլ Սքոուլզ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը Չեմպիոնների լիգայից անգլիական ակումբի դուրս մնալուց հետո քննադատել է Լուի Վան Գալի գլխավորությամբ թիմի խաղը: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի եզրափակիչ տուրում մանկունյանցիներն արտագնա խաղում պարտվեցին «Վոլֆսբուրգին» 2:3 հաշվով և գարնանը կխաղան Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում:

Սքոուլզի կարծիքով՝ հոլանդացի սխալ է թույլ տալիս՝ արդյունավետության պատասխանատվությունը դնելով հարձակվող Անտոնի Մարսիալի վրա:

«Թիմի գործողություններում չկար սրություն և որակ: Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» միջին թիմ է, որի հետ կարելի է միայն միջին արդյունքների հասնել: Հարկավոր է ասել, որ ակումբը տրանսֆերային շուկայում չաշխատեց այնպես, ինչպես կարող էր: Դուք հույսներդ դնում եք 20 տարեկան տղայի վրա, իսկ դա այդքան էլ ճիշտ չէ»,- ասել է Սքոուլզը BT Sport-ի եթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031