Ինչ է ասել Սերժ Սարգսյանը կեղծարարների մասին ՀՀԿ ժողովում. պատմում է Մանվել Բադեյանը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը ծիծաղելի է համարում մամուլի այն հրապարակուը, թե՝ «ՀՀԿ-ում գլուխ են ջարդում Զարուհի Փոստանջյանի ելույթների դեմն առնելու համար»:

Խոսելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Ազատության հրապարակում սկսած գործընթացի մասին՝ Մ. Բադեյանը նշեց, որ նրանք հաջողության չեն հասնելու. «Հանրաքվեն ցույց տվեց, թե իրականում ժողովուրդն ում կողմնակիցն է, բայց եթե ուզում են շարունակել, ապա դա նրանց սահմանադրական իրավունքն է: Իմ գնահատմամբ՝ որևէ հաջողության չեն կարող հասնել, որովհետև հանրության մեջ հենարան չունեն»:

Մեր այն դիտրակմանը, թե շատ են խոսում հանրաքվեի ընթացքում իրականացված կեղծիքների, խախտումների մասին՝ ՀՀԿ-ական պատգամավոն այսպես արձագանքեց. «Երկրի նախագահ Սերժ Սարգսյանը բոլոր կեղծիքների վերաբերյալ ՀՀԿ ժողովում ասաց, ուղղակիորեն ցիտում եմ. «Ցանկացած կեղծարարի ընդունում եմ որպես անձնական թշնամի»:

Ընդունում եմ, որ եղել են կեղծարարներ և նրանց մոտիվացիան տարբեր կարող է լինել՝ և՛ սադրիչներ կարող են դրանց մեջ լինել, և՛ մարդիկ , ովքեր ուզում են աչքի ընկնել «արջի ծառայություն» մատուցելով: Բոլոր դեպքերում դրանք անձնական հետաքրքրություններ հետապնդող մարդիկ են: Նրանց նկատմամբ ճշտված փաստոերով քրեական գործեր կհարուցվեն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս