
Ռոնալդուն Բլանին չի ասել «ՊՍԺ» տեղափոխվելու ցանկության մասին

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ժխտել է տեղեկությունն այն մասին, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «ՊՍԺ»-ի հետ անցկացրած խաղից հետո փարիզեցիների մարզիչ Լորան Բլանին ասել է, որ իբր ցանկանում է տեղափոխվել Ֆրանսիայի Չեմպիոնների ակումբ:
«Դրանք բոլոր սպեկուլյացիաներ են: Այն ժամանակվանից, ինչ ես տեղափոխվել եմ «Ռեալ», մարդիկ խոսում են ամեն ինչի մասին, ինչ կատարվում է իմ շուրջը: Բայց Մադրիդյան ակումբը շատ է օգնել ինձ, և ես շատ երջանիկ եմ` լինելով այստեղ:
Բլանի հետ պատմությունը շատ պարզ է: Եթե ինչ-որ մեկը մոտենում է Ձեզ, Դուք զրուցում եք: Եթե իմ կողքին հայտնվեր ինչ-որ մեկը «Չելսիից», «Բարսելոնայից» կամ «Մանչեսթեր Յունայթեդից», նույն բանը կլիներ: Դա բացարձակ ոչինչ չի նշանակում: Ասել եմ ես արդյոք իմ տեղափոխության մասի՞ն: Լավ կատակ է»,- Ռոնալդուին ցիտում է AS-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը