Բաժիններ՝

«Այս արդյունքը դժվար է հասկանալ«. Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Վոլֆսբուրգի» հետ խաղից հետո (2:3) իր կարծիքն է հայտնել թիմի` խմբից դուրս չգալու վերաբերյալ:

«Այս արդյունքը» դժվար է հասկանալ: Ես ուրախ եմ, որ մենք խփեցինք: Բայց ուրախ չեմ նրանից, որ երկու անգամ գնդակ բաց թողեցինք մեր խփած գոլերից ընդամենը 2 րոպե հետո: Ես պատրաստի բացատրություն չունեմ, թե ինչպես դա եղավ: Սովորաբար մենք այդ ասպեկտում լավն ենք:

Ես ասել էի, որ սա հեշտ խումբ չէ, և դա երևում է մեր և մրցակիցների արդյունքից:

Այսօր մեր բախտը չբերեց` կապված մրցավարի որոշման հետ: Երբ խումբն այդքան հավասար է, նման որոշումը կարող է կանխորոշել՝ դուրս կգա՞ս խմբից, թե՞ ոչ»,- ասել է Լուի Վան Գալը:

Կարդացեք նաև

«Մանչեսթեր Յունայթեդը» խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը և կխաղա Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրափակչում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս