«Ձեզ համար մի խրտվիլակ եք սարքել՝ ժողովուրդ, ընտրազանգված ու դրա մեջ ուզում եք վերլուծություն անե՞լ». Ահարոն Ադիբեկյան

«Իշխանականների 25%-ը քվեարկել է դեմ, ընդդիմադիր երկու կուսակցություններ՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն իրեն համակիրներին կոչ են արել կողմ քվեարկել: Էլ ի՞նչ իշխանություն-ընդդիմություն պայքար է այստեղ: Այստեղ քաղաքացիական դիրքերի պարզաբանում է: Մեկին ձեռնտու էր Սահմանադրությունն իր կեցության համար՝ կողմ է քվեարկել, ում՝ ոչ, դեմ է քվեարկել»,- այսօրվա ասուլիսին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ նրա՝ ժողովրդի 40-45%-ը որոշում չեն ունեցել. «Սպասել են ինչ-որ մի բանի և իշխանականների կազմակերպչական ռեսուրսն ավելի մեծ ազդեցություն է ունեցել, քան ընդդիմության: Մեր ընտրողների 50-60%-ը կանայք են, ամեն 4-րդ տանը տղամարդ չկա, դրսում փող է աշխատում, իսկ տան տնտեսուհին ո՞ւմ կարծիքն է լսելու: Նախ հասկացեք՝ ընտրողն ով է, ձեզ համար մի խրտվիլակ եք սարքել՝ ժողովուրդ, ընտրազանգված ու դրա մեջ ուզում եք վերլուծություն անե՞լ: Մի հատ հասկացեք՝ գործի բնույթը ո՞րն է, ի՞նչ հանրաքվե, ինչի՞ համար է այն եղել, երբ գրագետ ընտրողների 30%-ը չեն իմացել՝ խոսքն ինչի մասին է, բայց գնացել են ընտրելու: Իշխանական թևը ցույց տվեց՝ նրա ռեսուրսը բացարձակ է: Բայց նրա կողքին երկու ընդդիմադիր կուսակցություններ էին:

50 հազար մարդ հանձնաժողովական էր, ամեն մեկն իր շահով է եկել, դարձել հանձնաժողովի անդամ: Ես դեպքեր գիտեմ, երբ ընդդիմադիր ներկայացուցչին կաշառել են, որ ինքը ձայն չհանի: Ուրեմն՝ մի արեք ընդդիմություն-իշխանություն պայքար: Հանրաքվեն անցել է այնպես, ինչպես սովորաբար մեր ընտրություններն անցնում են, ես առաջընթաց դեռ չեմ գրանցում»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս