Լոնդոնի «London School of Marketing»-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ակումբները՝ հաշվի առնելով ակումբների եկամուտները, տրանսֆերային ելքումուտքերը, պարտքերը, գովազդի արդյունքում ստացած ֆինանսական միջոցները:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով երկրպագուների ձայների 54 տոկոսը:
Մանանեխը հրաշալի պայքարում է մկանային ցավերի կամ այրվածքների դեմ: Եթե մրսել եք և կոկորդի ցավ եք զգում, մանանեխը խառնեք կես կիտրոնի հյութով, 1ճ/գ աղով, 1ճ/գ մեղրով և կես բաժակ եռացրած ջրով:
Ռուսական Sovsport.ru պարբերականը հաշվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հարձակվողների խփած մեկ գոլի արժեքը:
Արցախյան ազատամարտի ընթացքում տղամարդկանց կողքին կռվել են 300-ից ավելի կանայք: Նրանցից 42-ը զոհվել է մարտի դաշտում: Հեղինե Բդոյան, Նաիրա Սահակյան, Աղավնի Տեր-Ստեփանյան, Ալվարդ Վարդանյան, Լոլիտա Վարդանյան, Ռուզաննա Եսայան և էլի շատ աղջիկներ ու կանայք: Գնդապետ Աիդա Սերոբյանը ևս իր ցանկությամբ մեկնում է ռազմաճակատ` բուժօգնություն ցուցաբերելու: 4 անգամ վիրավորվելով` Աիդան առանց տրտնջալու՝ շարունակում է իր առաքելությունը: […]
Այժմ ներկայացնում ենք մսամթերքի, թռչնամսի, հավկիթի, կաթնամթերքի վերաբերյալ նրա հրապարակած արդյունքները:
Բոլորին է հայտնի, որ տիբեթյան վանականներն առողջ և սպիտակ ատամներ ունեն: Փաստն այն է, որ նրանք ոչ ատամնաբույժի են դիմում, ոչ էլ ատամի մածուկ են օգտագործում այդ լեռնային շրջաններում, իսկ նրանց ամուր և սպիտակ ատամների գաղտնիքը բնական բաղադրատոմսերն են:
«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօրվա ասուլիսին ներկայացրեց իրենց հարցումների արդյունքները, որոնց ընթացքում փորձել են պարզել, թե որոնք են հայկական լավագույն արտադրանքներն ու ծառայությունները.
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարևորեց օրինագիծը, հատկապես՝ հոծ գծերը տրորելու խախտումը թեթևացնելը, որ մեր երթևեկության պայմաններում պետք է «օդով գնալ», որ հոծ գիծը չտրորեն: Ն.Զոհրաբյանը նաև շատ դրական գնահատեց ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատասխանատվությունը խստացնելը, քանի որ մի քանի անգամ արագությունը գերազանցելով մեքենա վարելու արտոնություն իրենց թույլ են տալիս տարբեր արտոնյալներ ու նրանց զավակներ, որ գիտեն, որ իրենց ոչինչ դրա համար չի լինի:
«Բանակցային գործընթացի շարունակականությունը կարևոր է, որովհետև դա ցույց է տալիս երկու կողմերի դիրքորոշումը, ռազմավարական ուղղությունը՝ որպես խաղաղ կարգավորման կողմնակիցներ, մյուս կողմից՝ դժվար թե կարելի է ակնկալել, որ կոնկրետ տարեվերջի բանակցությունը տրամադրելու է կարգավորման լուրջ հող»:
Իմացություն- «Տաշիր պիցցա»` 98%, «Պիցցա դի Ռոմա»` 21%, «Մամմա միա»` 19%, «Պիցցա հատ»՝ 17%: Լավագույն- «Տաշիր պիցցա»՝ 90%, «Պիցցա հատ»՝ 3%, «Մամմա միա»՝ 3%
«Ավտոմեքենաների 30 տոկոսը բացահայտվել է մաքսատան կողմից պարբերաբար իրականացվող ստուգայցերի ընթացքում: Ներկայում ուժեղացված աշխատանքներ են տարվում իրավախախում թույլ տված ևս 150 ավտոմեքենաների հայտնաբերման ուղղությամբ»:
«Կա տենդենց, որ ադրբեջանցիները յուրաքանչյուր հանդիպումից, կարևոր իրադարձությունից առաջ ակտիվացնում են գործողությունը շփման գծում, ու հասկանալի էր, որ վաղը նախատեսվում է նախագահների հանդիպումը, ինչ-որ մի բան պետք է անեին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ադրբեջանի՝ երեկ կատարած դիվերսիոն հարձակման մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Հայաստանում ներքին քաղաքականության առումով երկու կարևոր գործընթացներ տեղի ունեցան 2015 թվականին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դուրս մղումը մրցակցային պայքարից՝ դրա հետևանքներով, ինչպես նաև տարվա վերջին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն՝ իր նախորդող քարոզարշավով:
«2014թ. հաշվետվությունը, իմ կարծիքով, մասնագիտական առումով շատ ավելի լավն է, քան նախորդ տարիների հաշվետվությունները և գրեթե 100% մոտեցել է Ինտոսայի սկզբունքներին»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում Վերահսկիչ պալատի 2014 թ. հաշվետվության քննարկման ժամանակ ամփոփիչ ելույթում հայտարարեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:
Ուղիղ հեռարձակում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական նիստից:
«Ի՞նչ է, ուզում եք վերջին օրերի խորհրդարանի քննարկումների մակարդակի համապատասխան ելույթ ունենա՞մ, ասենք ի՞նչ՝ արտասանե՞մ: Ասենք՝ նապաստակ, նապաստակ, ինչ ես նստել ծառի տակ… թողեք, ելույթ եմ ունենում»,- հակադարձեց Ն.Փաշինյանը:
Այսօր ԱԺ արտահերթ նիստը վերսկսեց աշխատանքները: Նախքան քվեարկությանն անցնելը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ արտահերթ նստաշրջանը կշարունակվի նաև երկուշաբթի:
Նախադասության բովանդակությունից պարզ է դառնում, որ Փայլակ Հայրապետյանն ընդամենը հարց է տալիս, թե այդ գումարները որ փոխանցվել են, ի՞նչ են արել:
Կտավատի ալյուրն ի վիճակի է տարրալուծել և օրգանիզմից դուրս բերել տոքսինները, շլակները, իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Այն կործանիչ ազդեցություն ունի վիրուսների և սնկային ինֆեկցիաների նկատմամբ: Կտավատը դրական ազդեցություն ունի լիպիդների փոխանակման վրա:
«Մեզ մոտ արվեստում դիալոգ տեղի չի ունենում, իսկ եթե արվեստում դիալոգ չկա, ստացվում է, որ բոլորը լավն են, իրենցից լավը չկա, կամ, որ ավելի վատ է` բոլորը հավասար են»,- ասում է Գերման Ավագյանը։
«Անձնապես կարծում եմ, որ սիրիական հակամարտությունը ոչ թե ավելի բարդացնում են, այլ լուծման և ելքի միջոց են փնտրում, որն ընդունելի լինի հանրային կարծիքի և ընդհանուր քաղաքականության համար»,- ասում է Հալեպում գործող Հալեպի Ավետարանական համայնքի համայնքապետ Վերապատվելի Հարություն Սելիմյանը:
Ինչպես մեղրի, այնպես էլ դարչինի դեպքում գոյություն ունեն հազարավոր գրություններ, որոնք փաստում են, որ հազարավոր տարիներ առաջ մարդիկ դարչինին մեծ նշանակություն և կարևորություն են տվել:
Ես շատ եմ աշխատում երեխաների հետ ու տեսնում եմ, որ եթե մենք չկարողանանք նրանց նոր ու հետաքրքիր բան մատուցել, նրանք ինտերնետային կախվածության տակ կմնան, իսկ շատ դեպքերում` ինտերնետի ստրուկը կդառնան։ Չեն կարողանա կողմնորոշվել ու հանգիստ վերաբերվել քննադատությանը։
Այսօր ԱԺ արտահերթ նիստում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի 2016 թվականի գործունեության տարեկան ծրագիրը: Ի.Զաքարյանը նշեց, որ ամրագրել են մի կարևոր սկզբունք՝ բոլոր ոլորտները, որոնք վերահսկելու են, գրված են ըստ ծրագրերի. «Այսինքն՝ առաջին անգամ ներկայացրել ենք ըստ ծրագրերի վերահսկողության բոլոր թեմաները»:
Նախատեսվում է կիրառել վարչական իրավախախտումները հաշվարկելու բալային համակարգ: Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ բալային համակարգը հաշվարկվում է սահմանված նվազագույն աշխատավարձը՝ 1000 դրամը 2 բալ հաշվարկելու միջոցով:
«Չի եղել որևէ վարկային պայմանագիր, որի հետ կապված մութ պատմություններ չլինեն, որի հետ կապված աղմուկ չլինի, որի հետ կապված ստվերային խոսակցություններ չլինեն, ստվերային գումարներ, և այլն: Եվ այս ամենը բնական է, որ պիտի բերեր-հանգեցներ նրան, որ չկա վստահություն ո՛չ հանրության շրջանում, ո՛չ քաղաքական ուժերի շրջանում, որ այս վարկը ևս ծախսվելու է արդյունավետ, կամ մյուս հերթական վարկը կծախսվի արդյունավետ: Որևէ վարկ հակապետական նպատակով չի վերցվում, որևէ տեղ չի գրվում, որ՝ այս վարկը մենք բերում ենք թալանելու, գողանալու համար, այսքան գումար կհատկացվի խորհրդատու կազմակերպություններին, կամ այսքան գումար ատկատ կարվի հատկացնող կազմակերպությանը»:
Հայաստանը 2014 թ. արդյունքներով գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը
168.am-ի հարցին, թե ՀԱԿ-ը պատրաստվում է հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար դիմել Սահմանադրական դատարան, Ձեր կարծիքով՝ հաջողության կհասնե՞ն, Ա. Կարապետյանն այսպես պատասխանեց. «Երբ իշխանությունն այս գետը մտնում էր, շատ լավ գիտակցում էր՝ որտեղ պետք է դուրս գա: Այսինքն՝ ես համոզված եմ, որ ո՛չ Սահմանադրական դատարանում որևէ բան կկատարվի, ո՛չ էլ փողոցում հիմա որևէ բան կկատարվի, որովհետև Սահմանադրությունը հեղափոխական մոտիվացիա երբեք որևէ երկրում չի տվել»:
«Իսլամական պետության (ԻՊ) գոյությունը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` նաև Հայաստանի համար, բայց պետք է հստակորեն տարանջատենք՝ այդ վտանգն ուղղակի վտանգ չէ, Հայաստանը ներսից ենթակա չէ ԻՊ-ի նման ահաբեկչական կառույցների կողմից որոշակի անվտանգության կամ կայունության խաթարման, բայց բնական է՝ մենք գտնվում ենք թե՛ Կովկասի, թե՛ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, և այս տեսանկյունից կան որոշակի վտանգներ՝ կապված ԻՊ հետ»,- ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը: