
«Ռեալի» հետաքրքրությունը Լևանդովսկու նկատմամբ չի անհանգստացնում Ռումենիգեին

Մյունհենյան «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն գտնում է, որ ակումբը և նրա երկրպագուները չպետք է անհագստանան այն ինֆորմացիայից հետո, որն օրերս տարածել էին իսպանական ԶԼՄ-ները: Մասնավորապես հաղորդվում էր, որ մյունհենցիների հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», իսկ նրա գործակալ Ցեզարի Կուխարսկուն տեսել են «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում` «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
«Ինչո՞ւ ես պետք է Լևանդովսկու հետ խոսեմ դրա մասին: Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նրա գործակալների հետ: Ես բացարձակ ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում այն բանում, որ նրանց տեսնում են այս կամ այն մարզադաշտում: Ես կարող եմ պատկերացնել «Ռեալի» հետաքրքրությունը Լևանդովսկու նկատմամբ: Բայց դա ոչինչ չի նշանակում: Ռոբերտի պայմանագիրը «Բավարիայի» հետ դեռ 3.5 տարի ուժի մեջ է, և ես չեմ բացառում, որ համաձայնագիրը կերկարաձգվի: Ես ընդհանրապես չեմ անհանգստանում այդ հարցում»,- ցիտում է Ռումենիգեին Bild-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը