Պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալված մայորը Հայթաղ համայնքից է

168.am-ի տեղեկություններով՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող, պահեստազորի մայրո Գարիկ Խաչիկի Մարությանն Արմավիրի մարզի Հայթաղ համայնքից է: Դեկտեմբերի 4-ին ձերբակալված մայորը ծնվել է 1977թ. մարտի 3-ին:

Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, պահեստազորի մայոր՝ Գարիկ Խաչիկի Մարությանը, որը «երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս