Բաժիններ՝

Նախամագիստրոսական և մագիստրոսական ծրագրեր Կովկասում Չիկագո-Քենթի Ամերիկյան իրավունքի դպրոցի կողմից

ARMACAD ընկերությունը տեղակացնում է Կովկասում Չիկագո-Քենթի Ամերիկյան իրավունքի դպրոցի նախամագիստրոսական և մագիստրոսական ծրագրերին վարձավճարի 75% զեղչով դիմելու հնարավորության մասին:

Երկու կիսամյակ տևողությամբ նախամագիստրոսական ծրագիրն անց կկացվի Երևանում, իսկ մագիստրոսակնաը՝ ԱՄՆ-ի Չիկագո-Քենթ իրավունքի դպրոցում, որը կտևի մեկ կիսամյակ:

Նախամագիստրոսական ծրագիրը կմեկնարկի 2016թ. փետրվարին, որը կներառի ամսական երկու անգամ բացառապես անգլերենով անցկացվող դասընթացներ:

Այս ծրագիրը բարեհաջող ավարտելուց հետո ուսանողները մագիստրոսական ծրագրին դիմելու իրավունք կստանան: Պահանջվող մեկ կիսամյակից հետո հնարավոր է դիմել ևս մեկ կիսամյակ սովորելու համար, սակայն ավարտական վկայական ստանալու համար բավական է և մեկ կիսամյակը:

Կարդացեք նաև

Նախամագիստրոսական ծրագրի ուսման վարձավճարը կազմում է $5.500, իսկ մագիստրոսական ծրագրինը՝ $44.000- ի փոխարեն $10.000:

Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • Ինքնակենսագրական անգլերեն լեզվով
  • Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն
  • Ուղեկցող նամակ անգլերեն լեզվով
  • Երաշխավորող նամակ
  • Իրավաբանության ոլորտում բակալավրիատի ավարտական վկայականի էլեկտրոնային պատճեն

Դիմելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը համապատասխան հասցեով պետք է ուղարկել մինչև 2015թ. դեկտեմբերի 15-ը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ Chicago-Kent School of American Law for Caucasus Pre-LL.M & LL.M Programs

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս