Բյուջեի նախագիծն ընդունվեց

Այսօր նիստում Ազգային ժողովն ընդունեց 2016 թվականի բյուջեի նախագիծը: Նախքան քվեարկությունը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ նախագծում աննախադեպ համեստ ցուցանիշներ են և ՀՅԴ-ն չի քվեարկի: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ-ն սթափ և պրագմատիկ կողմ կքվեարկի:

Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ընդունվեց 97 կողմ, 12 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, որը, ըստ նրա, կառավարության համար պարտավորություն է:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031