Բաժիններ՝

Հարկավոր է իրավիճակի ճշմարիտ, առանց գունազարդումների ներկայացում. Հովիկ Աբրահամյան

Այսօր ԱԺ նիստում շարունակվում են 2016 թ. բյուջեի նախագծի քննարկումները:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդ քննարկումները որակեց որպես շահագրգիռ, ըստ նրա՝ հնչեցին ծանրակշիռ տնտեսական ու քաղաքական հարցադրումներ:

«Ինչպես և աշխարհի ցանկացած երկրում, Հայաստանում էլ տարեկան բյուջեն հնարավորություն չի ունենում ընդգրկել բոլոր ցանկությունները: Ի վերջո, տարվա գլխավոր ֆինանսական փաստաթութը ոչ միայն ֆինանսական, այլ քաղաքական առաջնահերթությունների, հնարավորությունների ու ցանկությունների հնարավորինս համադրման փաստաթուղթ է»,- ասաց Հ.Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով, իհարկե, կարելի է տնտեսական աճի շատ ավելի հավակնոտ նիշ ունենալ և հետո արդարացնել, թե ինչու այն չիրականացավ, առավել ևս հիմնավորումներ՝ ներկայիս համաշխարահային տնտեսական ռիսկերի և աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում որքան հնարավոր է կարելի է գտնել: Վարչապետի մոտեցմամբ՝ հարկավոր է իրավիճակի ճշմարիտ, առանց գունազարդումների ներկայացում:

Հ.Աբրահամյանը նշեց, որ ՀՀ-ն հայտնվել է համաշխարհային նոր տնտեսական զարգացումների ներքո, առկա մարտահրավերներն իրենց բովանադակությամբ միայն տնտեսական չեն, այլ աշխարհաքաղաքական և քաղաքական են, այսինքն՝ ոչ միշտ են հաշվարկելի: Նրա խոսքով՝ մեր տարածաշրջանն ավելի բարդ վիճակում է, քան 2008-ի ճգնաժամի տարիներին: Վարչապետը նշեց, որ այս պայմաններում  չկա այլընտրանք, քան ճշգրտումներ մտնեցնել մեր տնտեսական բարեփոխումներում և դրա համար կվերանայվի մինչև 2025 թ. զարգացման ծրագիրը, որում Հ.Աբրահամյանն ակնկալում է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս