«Շինարարությունը կէժանանա». Նարեկ Սարգսյան

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկից կհանվեն ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների (այդ թվում` բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող), օժանդակ նշանակության կառույցների, ավտոտնակների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրական նշանակության և հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների համար նախատեսված հողամասի տարածքում, շինարարությունը և դրանց նկատմամբ իրականացվող շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացումը:

Ինչպես այսօր ԱԺ նիստում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի ներկայացման ժամանակ տեղեկացրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, դրանք կհամարվեն չլիցենզավորված գործունեություն:

Ըստ նրա՝ ներկայումս, բացի շինարարության թույլտվություն չպահանջվող աշխատանքների` այլ քաղաքաշինական օբյեկտների կառուցապատման գործառույթներն իրականացվում են լիցենզավորված անձնանց կողմից:

Կապալային եղանակով իրականացվող շինարարության գինը ձևավորվում է կատարվելիք աշխատանքների ծավալների արժեքից` ներառյալ նյութերի արժեքները, վերադիր ծախսերը, հարկային պարտավորությունները, ընդ որում` հարկային պարտավորությունները և վերադիր ծախսերը կազմում են շինարարության գնի 35%-ը:

Կարդացեք նաև

Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով հանրապետությունում սոցիալական անբարենպաստ վիճակը, վերը նշված հանգամանքը լուրջ խոչընդոտ է հանդիսանում ՀՀ-ում անհատական բնակելի շինարարության ոլորտում` ընդհանուր առմամբ խանգարելով շինարարության բնագավառում տնտեսության աճին: Ն.Սարգսյանի խոսքով՝ այս փոփոխությունից հետո շինարարությունը կէժանանա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս