Իմբիրի խառնուրդ. նիհարելու հրաշք միջոց ալարկոտների համար
Իմբիրը կիտրոնի և մեղրի հետ պարբերաբար օգտագործելով՝ կարող եք ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև կպաշտպանեք ձեզ տարբեր վարակներից։ Այս մասին գրում է lovecook.me-ն։
Բաղադրիչներ
- 300-350 գրամ իմբիր
- 150 գրամանոց 1 կիտրոն
- 150-200 գրամ մեղր
Պատրաստման եղանակը
- Մաքրեք իմբիրի արմատը, բաժանեք մեծ հատվածների։
- Մաքրեք կիտրոնը, հեռացրեք սերմերը։
- Կիտրոնն ու իմբիրը հարեք բլենդերով կամ աղացեք մսաղացով։
- Ավելացրեք մեղրը, լավ խառնեք։
Օրվա ընթացքում ընդունեք մեկ թեյի բաժակ։ Բացի ավելորդ քաշից ազատվելու գործում օգնելուց՝ իմբիրն արդյունավետ միջոց է մրսածության դեպքում։ Այն օրգանիզմը մաքրում է խոլեստերինից, դուրս է բերում տոքսինները և մակաբույծներին։
Ուշադրություն։ Իմբիր օգտագործելիս պետք է շատ զգույշ լինել. աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում պետք է խուսափել դրա օգտագործումից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը