Ինչպես օգտագործել կերակրի սոդան՝ մաշկի համար
Եթե ցանկանում եք զգալիորեն լավացնել մաշկի վիճակը, պետք է իմանաք կերակրի սոդայի օգտագործման եղանակների մասին։ Fithacker.ru կայքը գրում է, որ սոդան կօգնի ունենալ հարթ, երիտասարդ և գեղեցիկ մաշկ։ Կերակրի սոդան օգնում է ազատվել մաշկի մահացած բջիջներից, կեղտից և ավելորդ ճարպից։
Կերակրի սոդա և ջուր
Մի փոքր կերակրի սոդան ավելացրեք ջրի մեջ, խառնեք այնքան, մինչ ստանաք պաստա։ Մաշկը թրջեք տաք ջրով, պաստան քսեք դեմքին նուրբ, շրջանաձև շարժումներով։ Ապա դեմքը թրջեք տաք ջրով։
Կերակրի սոդան դեմքի համար օգտակար կարող է լինել, եթե խառնեք վարսակի հետ։ Այն կարող եք պատրաստել՝ հավասար քանակով խառնելով կերակրի սոդան ու ջուրը, ավելացնելով վարսակը։ Դեմքը մերսեք այս միջոցով՝ մատների վերջնամասով, նուրբ, շրջանաձև շարժումներով։ Սա կօգնի նաև աչքերի տակ առաջացող պարկերի դեպքում։
Կերակրի սոդա և կիտրոն
Կերակրի սոդայի և կիտրոնի համադրությունը մաշկի ախտահանման, յուղոտ մաշկի մաքրման լավագույն միջոցն է։ 2 ճաշի գդալ կերակրի սոդան և 2 ճաշի գդալ շագանակագույն շաքարը խառեք, ավելացրեք ¼ բաժակ կիտրոնի հյութ։ Լավ խառնեք բաղադրիչները, լվացեք դեմքը, քսեք թաց մաշկին։ Դիմակը դեմքին թողեք 10 րոպե, լվացեք տաք ջրով։
Կերակրի սոդա և կոկոսի յուղ
Կոկոսի յուղը կօգնի խոնավեցնել մաշկը, իսկ սոդայի և կոկոսի յուղի համադրությունը կփափկեցնի մաշկը։ Այն արդյունավետ է չոր մաշկի, ինչպես նաև մաշկի ցանկացած բորբոքման դեպքում։ Հավասար քանակով խառնեք կերակրի սոդան և կոկոսի յուղը։ Եթե զգայուն մաշկ ունեք, անհրաժեշտ է կրկնապատկել կոկոսի յուղի քանակը։ Պաստան քսեք դեմքին։ Մի քանի րոպե անց լվացեք տաք ջրով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը