Բաժիններ՝

Խնձորը՝ ցելյուլիտի դեմ. մինուս 2 սանտիմետր՝ 2 ամսվա ընթացքում

Խնձորն օգտակար է ոչ միայն ներքին օգտագործման համար, այլև կարող է օգնել ցելյուլիտի դեմ պայքարում։ All-4-woman.ru կայքը գրում է, որ խնձորով մերսումը նոր երևույթ չէ, սակայն անարդարացիորեն մոռացվել է։ Խնձորի հյութը մեծ քանակով վիտամին C է պարունակում, որը խթանում է կոլագենի արտադրությունը և հակաօքսիդանտի ազդեցություն է ունենում։ Խնձորի հյութը նաև վիտամին B է պարունակում, որն առողջացնում է մաշկը։ Պեպտիդները մաշկից հեռացնում են շլակներն ու տոքսինները։

Տնային հակացելյուլիտային մերսում

Ազդրերի հատվածում մեկ մերսման համար անհրաժեշտ է երկու հասած խնձոր՝ միջին չափի։ Լվացեք դրանք եռացրած ջրով և կիսեք երկու մասի։ Մարմնի խնդրահարույց հատվածը մերսեք խնձորներից մեկի կեսով, քանի դեռ չի դադարել խնձորի հյութի արտադրությունը։ Ապա կտրեք խնձորի վերևի հատվածը և շարունակեք մերսումը։ Նույնը կրկնեք խնձորի մյուս կեսի հետ։ Մաշկը լվացեք ջրով և փափկեցնող կրեմ քսեք։

Պրոցեդուրայի հաճախականությունն ու պարբերականությունը կախված են խնդրահարույց հատվածներից։ Արդեն մի քանի պրոցեդուրայից հետո կնկատեք դրական արդյունքը։

Կարդացեք նաև

celyulit

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս