Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մտածում թիմից հեռանալու մասին և մտադիր է պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը մանկունյանցիների շարքերը համալրեց այ տարվա հուլիսին՝ տեղափոխվելով Դորտմունդի «Բորուսիայից» և 4+1 սխեմայով պայմանագիր կնքելով ակումբի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն ԱՊԼ-ում անցկացրել է ընդամենը 4 հանդիպում: Վերջին անգամ Հենրիխը դաշտ է դուրս եկել 4-րդ տուրի շրջանակներում՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում: Այդ խաղում կիսապաշտպանը դաշտ դուրս եկավ թիմի հիմնական կազմում, բայց փոխարինվեց առաջին խաղակեսից հետո:

Բացի այդ, «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում մասնակցությունը ավելի խորացրեց Մխիթարյանի վնասվածքը:

Կարդացեք նաև

Մի քանի օր առաջ 27-ամյա ֆուտբոլիստը վերսկսել է լիարժեք մարզումները, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն նրան նորից թիմի հայտացուցակում չի ընդգրկում: Ըստ Independent-ի տեղեկության, մարզիչը գտնում է, որ Հենրիխը մինչև հիմա չի ադապտացվել անգլիական ֆուտբոլին:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, չնայած թիմում իր ծանր վիճակին Մխիթարյանը չի հեռանա և կպայքարի իր տեղը հիմնական կազմում գտնելու համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս