«Հայաստանի Հանրապետությունում ավտորիտար համակարգը չի փոխվում». Զարուհի Փոստանջյան
«Քաղաքական տեսանկյունից անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններից էր, այսպես կոչված, նոր կառավարության ծրագրի քննարկումն ու ընդունումը և նոր վարչապետի մամուլի ասուլիսն ընտրված լրագրողների հետ անցկացնելը: Այս իրադարձությունները մատնանշում են, որ Հայաստանի Հանրապետությունում ավտորիտար համակարգը չի փոխվում, շարունակում է մնալ, ուղղակի փորձ է արվում մեղմել այն ատելությունը, որ ունի հանրությունը դեպի ավտորիտար համակարգը»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Այլապես, ըստ նրա, կառավարության ծրագրում կներառվեին դրույթներ գաղտնազերծման մասին, քանի որ խորհրդային ՊԱԿ-ը շարունակում է գործել ՀՀ-ում և, հետևաբար, մենք անկախ քաղաքականություն վարելու հնարավորություն դեռ չունենք:
Զ.Փոստանջյանի խոսքով` ծրագիրը պետք է ունենար դրույթներ Ընտրական օրենսգրքի ազգայնացման մասին. «Սա ազգային օրենսդրություն չէ, միայն ժողովրդի մի մասին ներգրավելու օրենսդրություն է և դրանով մենք չենք կարող լիարժեք իրականացնել ընտրություններ»: Նա նշեց, որ ԸՕ-ն իր մեջ չի ներառում ընտրատեղամասեր Հայաստանից դուրս, հայաշատ վայրերում, այնտեղից չի թույլատրվում պատգամավորներ ունենալ հայոց խորհրդարանում:
Զ.Փոստանջյանը նշց, որ կառավարության ծրագրում ազգային անվտանգության նոր հայեցակարգի ընդունում չկա ծրագրում, մինչդեռ ՀՀ-ն պետք է ունենա ռազմական փոխօգնության պայմանագիր Արցախի հետ, մեկ իրավական և դրամական միավորի տարածք պետք է ունենաք, նաև բանակցելու խնդիր պետք է դրված լիներ ծրագրում, որ չկա: