Բաժիններ՝

«ԿԳ նախարարության իրավաբանի հետ հանդիպելուց հետո որոշեցի աշխատել արդարադատի հետ». Անահիտ Բախշյան

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը 168.am-ին փոխանցեց իր դիտարկումներն ու գնահատականը12-րդ դասարանցիների՝ 3 առարկա ընտրելու, և իրենց բուհական քննություններին պատրաստվելու վերաբերյալ ԿԳ նախարարի հայտարարության մասին:

«Վարչապետին գրածս բաց նամակի առիթով ինձ հրավիրել էին ԿԳ նախարարության իրավաբանի հետ հանդիպման: Հոկտեմբերի 28-ին հանդիպեցինք, ներկա էր նաև նախարարի խոսնակը, ի դեպ երկուսն էլ Լուսինե են և իմ կողմից շատ հարգված անձինք:
Երբ քննարկում էինք բաց նամակի բովանդակությունը, որտեղ ասվում է, որ 18.05.2010թ. N395-Ն հրամանում Լևոն Մկրտչյանի կողմից արված փոփոխությունը հակասում է Օրենքին, իրավաբանն ասաց, որ այն հաստատվել է Արդարադատության նախարարությունում:

Ստիպված եմ հիշեցնել այս հրամանի նախապատմությունը, որի մասին գրեցին տարբեր ԶԼՄ-ներ, մասնավորապես 20.08.2016թ. «Հայկական ժամանակ» թերթի «12-րդ դասարանցիները կընտրեն 3 առարկա, եւ կպատրաստվեն իրենց բուհական քննություններին» հոդվածում գրված է.

«Նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո, առաջին անգամ մասնակցելով հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման գործընթացին, նախարար վրա ճնշող տպավորություն էր գործել այն պատկերը, երբ տեսել էր, թե ինչպես են երկարամյա ու փորձառու տնօրենները քննություն հանձնում աշակերտի պես»: Նախարարի ստացած ճնշող տպավորությունը դարձել է հանձնարարական իրավաբաններին՝ փոխել Օրենքի տրամաբանությունն ու մեկնաբանությունը: Արդյունքում, վերոնշյալ հարցազրույցում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ տիկին Հովհաննիսյանը հայտարարում է, թե. «Վերջին փոփոխություններից հետո, հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի փոխանցմամբ, այն անձինք, որոնք արդեն իսկ ստացել են նշված հավաստագիրը, երկրորդ անգամ այն ձեռք բերելու համար քննություն չեն հանձնի, եւ ունեցած հավաստագիրը կգործի անժամկետ: Ընդամենը տնօրեններից կպահանջվի հինգ տարվա պարբերականությամբ մասնակցել վերապատրաստման»:

Կարդացեք նաև

Իմ խորին համոզմամբ, ավելի ճնշող տպավորություն պետք է ունենանք ԳԹԿ-ի կողմից մեր աշակերտների գիտելիքների արտաքին գնահատման արդյունքներից, որոնց պատասխանատուն դպրոցի տնօրենն է, բայց, ինչպես օգոստոսյան խորհրդակցություններից մեկի ժամանակ ասաց փոխնախարար պարոն Մանուկ Մկրտչյանը, դեռ ոչ մի տնօրեն նկատողություն չի ստացել այդ ցածր արդյունքների համար:
Օրենքի հավաստագրմանը նախորդող քննության պահանջի տրամաբանությունն այն էր, որ դպրոցի կառավարման իրավունքի Հավաստագիրը ստանալուն նախորդող քննությունն այն խոշոր անցքերով մաղը թող լինի, որից անցնեն արժանիներից՝ արժանիները, ընտրվեն կառավարման նվազագույն գրագիտություն ունեցող մանկավարժները: Այս դիտարկման հետ համաձայնվեց նաև ԿԳՆ իրավաբանն ու վստահեցրեց, որ դիմորդների հավաստագրման գործընթացի վերապատրաստման փուլում անպայման լինելու է գիտելիքների արդյունքները ստուգող փուլ:

Մեր խաղաղ զրույցի ժամանակ, երբ ինձ հարցրեցին, թե ինչո՞ւ իրենց հետ չեմ քննարկում, հետո՝ հրապարակում, ասացի, որովհետև ես միանգամից չեմ հրապարակել, այլ, որպես կրթության փորձագետ անընդհատ մտահոգությանս մասին բարձրաձայնել եմ և քանի որ նախարարության կողմից դրանք ուշադրության չեն արժանացել, որոշել եմ բարձրաձայնել, բայց նաև ընդունեցի, որ այսուհետ այդպես կանեմ:

Ինչ վերաբերում է իմ բաց նամակին, այդ պնդումը կշարունակեմ արդարադատության հետ, որովհետև դպրոցի կառավարման իրավունքը՝ Հավաստագիրը, Օրենքով տրվում է 5 տարի ժամկետով, վերապատրաստվելուց և գրավոր ու բանավոր քննություն հանձնելուց հետո»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս