Ըստ Forbes-ի վարկածի՝ Ֆեդերերը դարձել է ամենաարժեքավոր բրենդը
Մեծ սաղավարտի մրցաշարերի 17-ակի չեմպիոն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը Forbes-ի վարկածով ճանաչվել է ամենաարժեքավոր բրենդը մարզիկների մեջ: Ֆեդերերի բրենդը գնահատվում է 37 մլն դոլար: Շվեյցարացու հետ համագործակցում են այնպիսի ընկերություններ, ինչպիսին են Mercedes-ը, Nike-ը, Rolex-ը, Wilson-ը, Credit Suissem-ը և Moët & Chandon-ը:
Ֆեդերերից բացի, ցուցակում այլ թենիսիստներ չկան:
Ամենաթանկ բրենդների թոփ-10-ը.
- Ռոջեր Ֆեդերեր – թենիս (37 մլն)
- Լեբրոն Ջեյմս – բասկետբոլ (34)
- Ֆիլ Միելսոն – գոլֆ (28 մլն)
- Ուսեին Բոլտ – թեթև ատլետիկա (25)
- Թայգեր Վուդս – գոլֆ (23)
- Կրիշտիանու Ռոնալդու – ֆուտբոլ (19)
- Կևին Դյուրենթ – բասկետբոլ (16)
- Լիոնել Մեսսի – ֆուտբոլ (15)
- Ռորի Մակիլրոյ – գոլֆ (13)
- Մախենդրա Սինկխ Դխոնի – կրիկետ (11)
Պատրաստեց Անի Գաբուզյանը