Բաժիններ՝

«Երևան, իմ սեր»-ն իրագործում է իր առաջին ծրագիրը

Արդեն ավելի քան ութ ամիս է, ինչ Հրազդանի գեղատեսիլ ձորի պռնկին՝ Սբ. Սարգիս եկեղեցու և Փարաջանովի թանգարանի հարևանությամբ, ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի պատվերով՝ «ԱլԳարե» շինարարական ընկերությունն է իրականացնում կառուցապատման աշխատանքները։ Աշխատում են ավելի քան 20 շինարարներ, քարագործներ ու բանվորներ` աշխղեկ Շիրվանի ղեկավարությամբ։ Վերակերտվում է Հին Երևանի մի փոքր մասնիկ, որը ծառայելու է՝ որպես «Վարպետաց դպրոց»։ Նրա հիմնական առաքելությունն է լինելու՝ արհեստների ուսուցման հնարավորություն ընձեռել կարիքավոր հայ ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաներին։ Արդեն իսկ այս ծրագրով հետաքրքրվել ու համագործակցելու առաջարկ է արել «Save the Children» կազմակերպությունը։

yerevan-im-ser-12

yerevan-im-ser-7

yerevan-im-ser-6

Կարդացեք նաև

yerevan-im-ser-9

yerevan-im-ser-8

yerevan-im-ser-4

Օրեցօր ձևափոխվող ու գեղեցկացող այդ շինությունը նախկինում մի լքված կիսակառույց էր։ Այն վերածվել էր աղբանոցի, անտունների ու թափառող շների կացարանի և արդեն սկսել էր մտահոգել հարևան շենքերի բնակիչներին։ Շենքը ժամանակին հանձնվել էր Արարատյան Հայրապետական թեմի տնօրինությանը, իսկ այնուհետև, 2013 թվականին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրամանով փոխանցվել էր «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամին՝ «Վարպետաց դպրոցի» ծրագիրն իրականացնելու նպատակով։

Կենտրոնի` դեպի Իսրայելյան փողոց դուրս եկող ճակատային հատվածի երեսպատումն իրականացված է Երևանի 19-20-րդ դդ. շենքի բնօրինակ քարերով: Հաշվի առնելով կառույցի պատմական նշանակությունը՝ շենքի ճակատը մանրամասն չափագրվել, վերականգնվել և պահպանվել է:

yerevan-im-ser-11

yerevan-im-ser-5

yerevan-im-ser-3

yerevan-im-ser-2

yerevan-im-ser-1

Աշխատանքների ավարտից հետո կբարեկարգվի նաև շրջակա մեծ տարածքը։ «Վարպետաց դպրոցը» կծառայի ոչ միայն իր բուն նպատակին՝ երեխաների արվեստի ու արհեստների կենտրոնի, այլ վստահաբար կդառնա շրջակա բնակիչների ամենասիրած զբոսանքի վայրերից մեկը։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, իսկ 2016-ին կկայանա դպրոցի հանդիսավոր բացման արարողությունը՝ բարձրաստիճան պետական ու հոգևոր գործիչների և բարերարների մասնակցությամբ։

ԱՍՏՂԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս