Ծնունդդ շնորհավոր, Վահե
Վահե Ավետյանի քույրը՝ Վերոնիկա Ավետյանը, Facebook սոցցանցի իր էջում գրում է.
«Քեզ համբուրելու փոխարեն հո՞ղ պիտի համբուրենք, նկա՞րդ պիտի գրկենք։ Այսուհետ այդպես է լինելու։ Դու էլ չկաս։ Երանի երազ լիներ, երանի արթնանայի ու տեսնեի, որ երազ է։ Ախ, Տեր իմ Աստված, երանի երազ լիներ։ Քեզ ի՞նչ նվիրեմ։ Միայն ծաղիկներ։ Այսուհետ միայն-միայն ծաղիկներ։ Ծնունդդ շնորհավոր, Վահե ջան։ Ասում են՝ նախօրոք ծնունդ չեն շնորհավորում, լավ նշան չի։ Ի՞նչ պիտի լինի սրանից էլ վատ, ինչ պիտի լիներ, որ վատ բան լինի։
Թող Աստված լուսավորի հոգիդ, թող նրա Սուրբ աչքերը միշտ քո վրա լինեն»:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական մի քանի բժիշկներ, այդ թվում ՊՆ կայազորային հիվանդանոցի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, բժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը:
Նա գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ հունիսի 29-ին մահացել էր: