
Դոլարը շարունակում է վերելքը

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 1-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409.25 դրամ: Նախորդ առևտրային նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.75 կետով կամ 0.18%-ով: Ընդհանուր առմամբ` բորսայում կատարվել է 39 գործարք, որոնց արդյունքում վաճառվել է 4.5 մլն դոլար: