«Ալրաղացի» Լյովը` Սևան Ազգային Պարկի տնօրե՞ն

Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների, առաջիկայում ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Լևոն Սարգսյանը («Ալրաղացի» Լյով մականունով) նշանակվելու է «Սևան Ազգային Պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն: Լևոն Սարգսյանը տևական ժամանակ է`մեկուսացված է քաղաքական գործընթացներից և իշխանական վերնախավից և ժամանակի մեծ մասն անցկացնում է իրեն պատկանող Սևանի «Ախթամար» հյուանոցային համալիրում: Այս նշանակմամբ, 168.am-ի տեղեկություններով, նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ Լ. Սարգսյանին փորձում է վերադարձնել ասպարեզ:

Նշենք, որ «Սևան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը ներկայումս զբաղեցնում է ՀՀ Ոստիկանության ակադեմիայի նախկին ղեկավար Աշոտ Գնդոյանը, ով, ի դեպ, Սերժ Սարգսյանի համակուրսեցին է:

Տեսանյութեր

Լրահոս