
Microsoft-ի նոր փոստին բաժանորդագրվել է 1 միլիոն մարդ

Microsoft ընկերության նոր փոստային վեբ ծառայությունը՝ outlook.com-ը, գործարկման առաջին վեց ժամերին ավելի քան 1 միլիոն բաժանորդ է գրանցել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով outlook-ի միկրոբլոգին:
Նշենք, որ outlook.com-ը գործարկվել է հուլիսի 31-ի երեկոյան, այն այժմ գործում է փորձնական ռեժիմում:
Microsoft-ն իր նոր ծառայությունը դիտարկում է որպես Hotmail փոստի «մոդեռնիզացիա»: Hotmail-ը գործում է 1996 թվականից և ունի 324 մլն ակտիվ օգտատեր:
Microsoft ընկերության նոր փոստային վեբ ծառայության բաժանորդները կարող են իրենց փոստային հաշիվներին կցել սոցցանցերի պրոֆիլները: Outlook.com-ը կարողանում է թղթապանակներում առանձնացել նորությունների հղումներն ու սոցցանցերի ծանուցումները: