Հայաստան եկող սիրիահայերի թիվը դարձյալ անհամեմատ մեծ է մեկնողներից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Արմավիա» ավիափոխադրող ընկերությունը այսօր՝ օգոստոսի 22-ին կանոնավոր կերպով իրականցրել է 3-րդ արտահերթ չվերթը Երևան-Հալեպ-Երևան ուղղությամբ: 168.am-ի հետ զրույցում ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավեիտսովան տեղեկացրել էր, որ այսօր 12:40 ինքնաթիռը վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում: Ավելի ուշ տեղեկացանք, որ Հալեպից այսօր  ժամանել է 86 ուղևոր, սակայն Հալեպ մեկնողների թվի մասին որևէ տեղեկություն չունենք:

Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 27-ին «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերությունը հայտարարել էր, որ պատրաստ է լրացուցիչ չվերթներ կազմակերպել և վերջին տվյալներով օգոստոսի 15-ի լրացուցիչ երկրորդ չվերթին մեկնել էր 5, վերադարձել 104 ուղևոր:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031