
NASA-ի նոր մարսագնացի ծրագիրը կսկսվի 2016թ.-ին (տեսանյութ)

NASA-ն նախատեսում է 2016 թ. Մարսի մակերևույթի ուսումնասիրման համար այնտեղ նոր մարսագնաց ուղարկել: Այս մասին գրված է NASA-ի պաշտոնական կայքում: Ներկայացվում է նաև այդ ծրագրի տեսանյութը:
Նոր ծրագիրը կոչվում է InSight, այն իր իր աշխատանքը կսկսի 2016 թ. սեպտեմբերին և կշարունակի այն 2 տարի: Նոր ծրագիրը հնարավորություն կտա ավելի խորը ուսումնասիրություններ իրականացնել Մարս մոլորակի ներսում:
NASA-ի տնօրեն Չարլզ Բոլդենի խոսքով՝ InSight նախագծի իրականացման մասին հայտարարությունը ինքնին խոսում է այն մասին, որ Մարսի վրա ավելի հետաքրքրիր առաքելություններ են սպասվում:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում Մարս են ուղարկվելու գեոդեզիական սարքավորումներ, որոնք թույլ կտան որոշել մոլորակի ձևավորման գործընթացը:
NASA-ի նոր նախագիծը գնահատվում է 425 մլն դոլար: