
Բնակչության 1/3-ն աղքատ է

«Հայաստանում իրականում գնանկում տեղի չի ունենում, սակայն, միևնույն ժամանակ, տեղի ունեցող գնաճը նույնպես այդքան զգալի չէ`0,7 տոկոսային կետով: Ավելի ճիշտ կլինի ասել, որ այն բավական «համեստ» է»,- այսօր մամուլի ասուլիսում ասել է ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը: Վերջինիս խոսքերով՝ հասարակությունը երբեմն սխալ թվեր է համեմատում իրար. արդյունքում ստացվում է այն խառնաշփոթը, որից հարկավոր է վախենալ:
Ինչ վերաբերում է աղքատության ցուցանիշին, ապա, ըստ Վ. Արամյանի, այս հարցում նույնպես շատ կարևոր է հաշվարկման մեթոդոլոգիան նշել, որպեսզի հասարակությունը սխալ կարծիք չկազմի առկա ցուցանիշների վերաբերյալ։ «Երբ ասում են՝ աղքատությունը 23,5%-ից աճել է մինչև 28,9%, դա հաշվարկված է հին մեթոդոլոգիայով: Եթե մենք աղքատության ցուցանիշը հաշվարկենք նոր մեթոդոլոգիայով, ապա այսօր 35,8% է կազմում»,- ասաց Արամյանը: