Բաժիններ՝

Ոչ բոլորն են պատրաստ հրապարակել իրենց թվային գրականությունը

Armscoop գիտական ցանցը ստեղծվել է 2010թ.-ի դեկտեմբերի 19-ին է: Ընդհանուր առմամբ ներկայումս ցանցը ունի մոտ 2500 մշտական հետեւորդ: Գիտական ցանցը հրապարակել է հայագիտական մի շարք կարևոր աշխատանքների էլեկտրոնային տարբերակները, որոնք համացանցում հանդիսացել են սկզբնաղբյուրներ, դրանցից հիշատակության արժանի աշխատանքներից են՝ Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարան», Հրաչյա Աճառյանի «Քննութիւն Ղարաբաղի բարբառին», Հրաչյա Աճառյանի «Հայերէն գաւառական բառարան», Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան» , Գ. Ջահուկյանի «Զրույցներ հայոց լեզվի մասին», «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարան, Օրմանյանի «Ազգապատում» կոթողային աշխատանք և այլ արժեքավոր գրականություն: Վերջերս գիտական ցանցի կայքում հրապարակվեց նաեւ «Պատմաբանասիրական» և «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսների համարների էլեկտրոնային տարբարեկները, որոնք թվայնացվել են ՀՀ ԳԱԱ-ի կողմից, այդ հրապարակումները նույնպես մեծ արձագանք գտան:
Թեեւ այս աշխատանքները վաղուց են թվայնացված, սակայն մինչ այսօր դրանց գոյության մասին ոլորտի մասնագետների մի մեծ մասն անգամ չգիտեր, մեզ շնորհակալություն էին հայտնում այդ աշխատանքները հրապարակելու ու դրանք ավելի հասանելի դարձնելու համար: Այս մասին 168.am-ի  թղթակցի հետ զրուցում ասաց ARMSCOOP գիտական ցանցի համահիմնադիր-ադմինիստրատոր Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ ներկայում, սակայն, շատ մարդիկ ունեն հսկայական թվային գրականություն, սակայն ոչ բոլորն են այն պատրաստ տրամադրել դրանք հրապարակման համար, անգամ հեղինակային իրավունքը պաշտպանելու պարագայում:
ARMSCOOP գիտական ցանցի համահիմնադրի հետ ցրույցն ամբողջությամբ կներկայացնենք առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս