Բաժիններ՝

Գյուղմթերքի գներն աճել են

Գյուղմթերքի որոշ տեսակների շուկայական գները փոքր-ինչ աճել են: Այսօր երևանյան և մարզային շուկաներում գյուղմթերքի իրացման գները հետևյալն են. գյուղացին լոլիկը վաճառում է 1 կգ-ը՝ 60 դրամով, սմբուկը, նախկին 20 դրամի փոխարեն՝ 40-60 դրամով, ձմերուկի մինչև 3 կգ-ն՝ 35-40 դրամով, 3 և ավելի կգ-անոց ձմերուկները վաճառվում են 50-60 դրամով: Սեխի 1 կգ-ն վաճառվոմ է 80-100 դրամով, իսկ  խաղողը՝ 180-200 դրամով:

Երևանյան և Արմավիրի մարզի շուկաներում բերք վաճառող գյուղացիների հետ  զրույցի ընթացքում 168.am-ը պարզեց սմբուկի գնի աճի պատճառները: Ըստ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ Վաչե Բաղդասարյանի, աշնան պահոցի շրջանը բացվել է, մարդիկ ձմռան համար բանջարեղենային պահածոներ են պատրաստում, գնողունակությունը փոքր-ինչ աճել է: Սակայն կան գյուղմթերքներ, որոնք, ըստ  Վաչե Բաղդասարյանի՝ իրավունք չունեն վաճառելու 180-200 դրամով: Խոսքն այս պարագայում խաղողի մասին. «Մենք խաղողը գարնանից մշակելով՝  ահռելի ծախսեր ենք կատարում: Խաղողի 1 կգ-ն, մինչև շուկա հանելը,  մեզ վրա նստում է 110 դրամ: Չեմ հաշվում բանվորների բերքահավաքի գինը: Եթե մենք խաղողը վաճառում ենք 180-200 դրամով, ստացվում է՝ իզուր ենք աշխատում: Աշխատում ենք ուղղակի ինչ-որ բան մշակելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս