
Աղջկա կյանքը փրկեցին

Օգոստոսի 19-ի կեսգիշերին Գարեգին Նժդեհի հրապարակի մերձակայքում` թիվ 74 դպրոցի հարակից տարածքում տեղի ունեցած վրաերթից տուժած Սյուզաննա Պետրոսյանը դեռևս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Քիչ առաջ 168.am-ին Սյուզաննայի հարազատները հայտնեցին, որ Ս. Պետրոսյանին վիրահատել են, և նա արդեն գիտակցության է եկել: Հիշեցնենք, որ երիտասարդ աղջիկը գանգուղեղային, դիմածնոտային և մարմնի այլ հատվածներում ծանր կոտրվածքներ էր ստացել և երկու օր գտնվում էր կոմայի մեջ: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: