Բաժիններ՝

Կունենանք նոր կայուն զարգացման ծրագիր

Ըստ Վ. Արամյանի, նոր կայուն զարգացման ծրագիրն անհրաժեշտ է, քանի որ հինը՝ 2008 թվականի ճգնաժամի արդյունքում, փոփոխման ենթարկվեց։ «Տնտեսական ռազմավարական երկարաժամկետ ծրագիրը դեռ մշակման մեջ է: Ներկայումս մենք զարգացման ծրագիրն ենք վերանայում: Չնայած՝ մակրոտնտեսական ցուցանիշների վրա ենք աշխատում: Այդ ամենը քննարկման փուլում են գտնվում: Որպես կանոն, մակրոտնտեսական միջավայրը Ռուսաստանի հետ զարգացման ծրագրում չի կարող լինել ուրիշ, մեկ այլ զարգացման ծրագրում՝ ուրիշ: Դրա համար կայուն զարգացման ծրագրի վրա ենք աշխատում: Մեր ռուս գործընկերների հետ ենք վերանայում որոշ ցուցանիշներ, ավելի կոնկրետ՝ հենց թիրախային ցուցանիշները: Հավանաբար, մինչև սեպտեմբերի վերջ նոր կայուն զարգացման ծրագիր կներկայացնենք»,- ասել է Վ. Արամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս