
Դիանա Սիրունյանին կատարել են տրախեստոմիա

Քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը 168.am-ին փոխանցեց, որ Դիանա Սիրունյանին արդեն կատարել են տրախեստոմիա (շնչափողահատում): «Գործողությունն ընթացել է նորմալ, և տևել է 15 րոպե»,- նշեց Ա. Հայթայանը: Տրախեստոմիան կատարել է Էրեբունի բժշկական կենտրոնի առաջատար մասնագետ Անատոլի Գնունին: Ա. Հայթայանի փոխանցմամբ` տրախեսոտմիան անհրաժեշտ էր Դիանային, քանի որ նրա բերանում տեղադրված խողովակները` արհեստական շնչառություն ստանալու համար, երկար պահել չէր կարելի: Դա կարող էր առաջացնել շնչառական տրավմա: Ա. Հայթայանը նաև նշեց, որ աղջկա առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: 168.am-ը փորձեց որոշ մանրամասներ ճշտել նաև Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից, որտեղ, սակայն, չցանկացան ներկայանալ և պատասխանել մեր հարցերին` նշելով միայն, որ Դիանային տրախեստոմիա չի կատարվել: