Բաժիններ՝

Գիրացումը բացասաբար է ազդում մտածողության և հիշողության վրա

«Գիրացումը միջին հասակում կարող է էականորեն ավելացնել հետագայում թուլամտության զարգացման հավանականությունը»,- գրում է «Independent»-ը` ներկայացնելով վերջերս կատարված մի հետազոտության արդյունքները: Ֆրանսիական INSERM ինստիտուտի կատարած հետազոտությանը մասնակցել է 39-63 տարեկան 6400 մարդ: 12 տարիների ընթացքում գիտնականները հետազոտել են կոգնիտիվ ֆունկցիան և մարմնի քաշի գործակիցը, ինչպես նաև՝ գիրացման հետ կապված պայմանները, օրինակ` արյան բարձր ճնշումը: Պարզվել է, որ տարիների ընթացքում գիրացումն աստիճանաբար ավելի մեծ ազդեցություն է ունեցել մտածողության և հիշողության թեստերի վրա: Անցած տարի կատարված համանման հարցումների արդյունքները ցույց էին տվել, որ միջին հասակում գիրացմամբ տառապող մարդկանց մոտ 4 անգամ ավելի մեծ է թուլամտության զարգացման հավանականությունը: «Բոլորիս հայտնի է, որ ավելորդ քաշը վատ ազդեցություն է ունենում ֆիզիկական առողջության վրա, սակայն այս հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ ազդեցությունը բացասական է ոչ միայն սրտի, այլ նաև գլխի համար: Այն, ինչը կրճատում է ուղեղին արյան մատակարարումը, ինչպես, օրինակ` գիրացման հետ կապված արյան բարձր ճնշումը, մեծացնում է հետագայում թուլամտության զարգացման հավանականությունը»,- «Independent»-ին ասել է Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի կազմակերպության անդամ Ջեսիկա Սմիթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031