Սմբատ Այվազյան. Պարտավոր են վայր դնել մանդատները
«Իշխանությունը դա պարտականություն է, պատասխանատվություն է, ոչ թե պաշտոն է կամ պորտֆել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Սմբատ Այվազյանը` ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իշխանության և ընդդիմության բանակցությունները, ինչի՞ շուրջ կարող են համաձայնության գալ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մինչև իշխանությունն այս մասին չհասկանա, երկրի դրությունը չի փոխվի: Իրենք բանակցությունները պաշտոնով են հասկանում, ուրիշ բան չեն պատկերացնում: Բայց, կարծում եմ, բանակցությունների անցնելուց հետո անպայման կձևավորվի օրակարգ: Ընդհանրապես օրակարգ կա` դա կեղծված ընտրություններն են»,- նշեց նա:
Սմբատ Այվազյանն ասաց նաև, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները պարտավոր են վայր դնել մանդատները: «Ով իրեն ընդդիմադիր է համարում, պետք է առանց երկար-բարակ մտածելու վայր դնի մանդատը: Իրենք ԱԺ-ում անելիք չունեն: Ընդդիմությունը որևէ հարց խորհրդարանում լուծել չի կարողացել, ոչ էլ հիմա է կարողանում: Դա կլինի հստակ քաղաքական ճգնաժամ»,- ասաց նա:
Սմբատ Այվազյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: