Նիկոլ Փաշինյանը՝ մանդատը վայր դնելու մասին

Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովյաննիսյանին այցելության էր եկել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս երկար զրուցեց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինչից հետո պատասխանեց լրագրոցների այն հարցին, թե ի՞նչ էր այդքան երկար քննարկում Ր. Հովհաննիսյանի հետ:

«Ընթացիկ հարցեր ենք քննարկում, Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնազգացողության մասին էի հետաքրրքվում, առաջիկա հանրահավաքի և այլն: Ծրագրեր, գաղափարներ կային, դրանք էինք քննարկում»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

168.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք կո՞ղմ էիք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարի, ի պատասխան պատգամավորն ասաց. «Հացադուլն արդեն հայտարարված է, և ես կոռեկտ չեմ համարում այդ կապակցությամբ որևէ մեկնաբանություն տալ»:

Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելու մասին առաջարկին, Նիկոլ Փաշինյանը շեշտեց, թե քանի որ ինքը պատգամավոր է, ցանկացած առաջարկ քննարկելի է համարում. «Հենց հիմա Ազատության հրապարակում կատարվող գործընթացի իմաստն այն է, որ պետք է մտքեր հնչեն, առաջարկներ հնչեն, քննարկումներ լինեն: Բնականաբար, հնչեցրած հարցն այդ համատեքստում եմ դիտարկում»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով առավոտյան Րաֆֆի Հովհաննիսյանին այցելած ԱԺ ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանին և Լևոն Զուրաբյանին, Ն. Փաշինյանն ասաց, որ տեղյակ է պատգամավորների այցելության մասին, բայց չգիտի, թե ինչ են նրանք խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

Փաշինյանը վստահեցրեց, որ ապրիլի 9-ին երդմնակալության արարողություն կլինի: Հարցին, թե ո՞ւմ երդմնակալության արարողությունը, պատգամավորը պատասխանեց՝ այդ օրը կտեսնենք:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընդդիմությանն անիմաստ է պաշտոններ առաջարկել, որովհետև, ըստ նրա՝ պաշտոն կարող է առաջարկել միայն օրինավոր իշխանությունը:

Տեսանյութեր

Լրահոս