Բաժիններ՝

Գյուղացիների վրա դրվել է ավելորդ բեռ. ՄԻՊ-ը՝ գյուղատնտեսական վարկերի մասին

Գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները.

– Թեև 2012 թվականին գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով վարկեր, սակայն գործնականում չեն պահպանվել հաստատված տոկոսադրույքները և գյուղացիների վրա դրվել է ավելորդ բեռ:
– 2012 թվականին Նախարարության կողմից սեփական նախաձեռնությամբ չեն իրականացվել դիտարկումներ սննդամթերքի անվտանգության վերահսկման նպատակով, ինչը որոշակի ոչ բավարար ծավալներով սկսվել է միայն տարեվերջին:
– Օրենքով որպես պարտադիր պահանջ չի նախատեսվել գյուղատնտեսական կենդանիների մորթը սպանդանոցներում իրականացնելը:
– Նախատեսված ժամկետների խախտմամբ է իրականացվել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից սկսած “Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը” ծրագիրը:
– Ոլորտի կարևորագույն խնդիրներից է շարունակում մնալ գյուղատնտեսական ապահովագրության ինստիտուտի բացակայությունը:

 

Արձանագրված դրական զարգացումներ

Կարդացեք նաև

– 2012 թվականի ընթացքում իրականացվել են պլանային ստուգումներ, մասնավորապես` հացամթերքի շուկայում և մի շարք իրավախախտ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր:

– ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմա­վարության շրջանակներում նախատեսվում է «Գյուղատնտեսության ոլորտում ապահովա­գրա­կան համա­կարգի ներդրման ծրագրի իրականացումը»:
– ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ պայմանագրեր են կնքվել հինգ կազմակերպությունների հետ ՀՀ տարբեր մարզերում սպանդանոցներ հիմնելու նպատակով:

Մարդու իրավունքների վիճակը Գյուղատնտեսության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031