
Աբովյան քաղաքում մայրը դաժանաբար սպանել է նորածին որդուն

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ծննդատան հիվանդասենյակում մարտի 11-ին մայրը խեղդել է նորածին որդուն, որը լույս աշխարհ է եկել նախօրեին՝ մարտի 10-ին: Ըստ tert.am-ի՝ այս տեղեկությունը հաստատել են նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Երեխայի մայրը 27 տարեկան է։ Նա խոստովանել է հանցանքը Աբովյանի ոստիկանության բաժնում՝ ասելով, որ ի սկզբանե դեմ է եղել նրա ծննդին: Նա նկարագրել է, թե ինչպես է սպանել որդուն՝ ասելով, որ անկողնու ծածկոցով փակել է նրա բերանը, ձեռքերով սեղմել գլուխը, ապա հարվածել է պահարանին, ինչից հետո երեխան դեմքով ընկել հատակին ու ջարդուխուրդ եղել:
Երեխայի խեղդամահ արվելու կասկածներն առաջացել են , երբ հիվանդանոցի բուժաշխատակիցները մահացածի վրա նկատել են քերծվածքներ:
Ոստիկանությունից հայտնեցին, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: