Նիկոլ Փաշինյան. Ցանկացած ոք, ով կդիմի բռնության՝ նա կպարտվի

Քաղաքական տարբեր գործիչներ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելու մասին որոշումը, և առհասարակ՝ հացադուլը որպես պայքարի միջոց չեն ընդունում՝ այն համարելով թուլության նշան: Այսօր լրագրողները Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին այցելության եկած Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ինքը համամի՞տ է նման գնահատականների հետ: Ի պատասխան, նա ասաց. «Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը արտահայտելու իրավունք, և ես այդ թեմաներին, ըստ ամենայնի, կանդրադառնամ առաջիկա հանրահավաքում»:

Փաշինյանը նշեց, որ եթե քաղաքացիների վստահության քվեին արժանացած Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է հացադուլի, ապա դրա մեջ տեսնում է որոշակի բովանդակություն: Ըստ նրա՝ որևէ մեկն այս քայլով չի պատաստվում իշխանության խիղճը շարժել ու իշխանությունը հանձնել ժողովրդին:

Հարցին, թե ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում և ինչ քայլեր եք սպասում իշխանություններից, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ինձ շատ քիչ է հետաքրքրում, թե ի՞նչ կանեն իշխանությունները: Ավելի շատ ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ կանի Ազատության հրապարակը, ՀՀ քաղաքացին»:

Անդրադառնալով հնչող կարծիքներին, թե՝ ապրիլի 9-ին երդմնակալության արարողությունից հետո հնարավոր է բախումներ լինեն, ժողովուրդն անկառավարելի դառնա, Փաշինյանը նշեք, որ իր ելույթների ժամանակ բազմիցս ասել է, որ քաղաքական ու քաղաքացիական պրոցեսի համատեքստում բռնությունները պետք է բացառվեն. «Ցանկացած ոք, ով կդիմի բռնության նա կպարտվի: Իսկ քաղաքացին երբեք չի դիմել բռնության ու հիմա էլ չի դիմի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս