Սերժ Սարգսյանը կգնա՞ Ազատության հրապարակ

Քաղաքականության մեջ առհասարակ ոչինչ բացառված չէ, և, ըստ այդմ, բացառված չէ, որ Սերժ Սարգսյանը Ազատության հրապարակում այցելի Րաֆֆի Հովհաննիսյանին:  Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն՝ ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը գնա Ազատության հրապարակ Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպելու:

«Առավել ևս, որ բարդույթ չունենք՝ այցելելու և՛ Ազատության հրապարակ, և՛ այցելելու մեր ժողովրդին, որը գտնվում է Ազատության հրապարակում, որը մեր ժողովրդի մի մասնիկն է, ՀՀ քաղաքացին: Որևէ բարդույթ չկա, և պետք էլ չէ ֆիքսվել դրա վրա և դարձնել հարցերի հարցը: Առավել ևս, որ մեզ համար շատ կարևոր է բովանդակությունը և ոչ թե ձևը, և դրան էր միտված երկրի նախագահի հրավերը Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նորից խոսեն, փորձեն գտնել որոշ հարցերի պատասխաններ»,- ասել է հանրապետական պատգամավորը:

Նրա խոսքով՝ իրենք սպասում են Սահմանադրական դատարանի՝ որպես պետության բարձրագույն իրավական դատական ատյանի որոշմանը, որպեսզի՝ «որպես հաղթող կողմ, հրավիրենք, նստենք, խոսենք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս