Սոս Գիմիշյան. Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն ինձ համար երբեք ընդդիմություն չեն եղել և չեն էլ կարող լինել

Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի համոզմամբ՝  եթե Երևանի ավագանու առաջիկա  ընտրություններում «Ժառանգություն» կուսակցությունը  հաղթի, ապա կարելի է այն համարել  իրական առաջընթաց:

«Եթե արդար ընտրություններ լինեն, ես համոզված եմ, որ Երևանի քաղաքապետը կլինի ընդդիմությունից:  Դա ինչ-որ  չափով քաղաքական լուծում է, կմեղմացնի իրավիճակը, բայց չգիտեմ՝ որքանով է իշխանությունը պատրաստ արդար, մաքուր ընտրությունների: Ի վերջո, խնդիրն ազդեցության չափը չէ: Կարևորն այն է, որ սա քաղաքական լուծում է, այսինքն՝ ընտրությունների միջոցով այս երկրում ինչ-որ բան կփոխվի»,- 168.am-ին ասաց Սոս Գիմիշյանը:

Նա շեշտեց, որ ընդդիմություն ասելով, ինքը նկատի ունի միայն «Ժառանգություն» կուսակցությանը և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքին հավատարիմ մնացած կուսակցություններին, որտեղ բնականաբար, բացակայում է նախկին ՀՀՇ-ն:

Ըստ նրա՝ ինքը լուրջ չի վերաբերվել մայիսի 5-ի ընտրություններին ընդդիմության՝ միասնական ցուցակով մասնակցելու ցանկությանը, որն, ըստ էության, ձախողվել է:

Կարդացեք նաև

«Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն ինձ համար երբեք չեն եղել ընդդիմություն և չեն էլ կարող լինել: Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմադիր է, դա ակնհայտ է, ժողովրդի վստահությունն է վայելում, իսկ ՀԱԿ կուսակցության մասին ոչինչ չեմ կարող ասել:

Դա միակ քաղաքական ուժն է, որ պնդում է՝ ԲՀԿ-ն ընդդիմություն է: ԲՀԿ-ի հոգին դուրս եկավ՝ ասելով, որ ինքն այլընտրանք է, ընդդիմություն չէ, միայն ՀԱԿ-ն է ամբողջ ժողովրդին փորձում խաբել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է: Սրանից ելնելով՝ ինձ առանձնապես վստահություն չի ներշնչում»,- նշեց Սոս Գիմիշյանը:

Նրա կարծիքով, նման ցուցակ կազմելու հավանականությունը ոչ միայն իրատեսական չէր, այլ նաև ցանկալի էլ չէ, քանի որ չորս ուժերից  փաստորեն միայն «Ժառանգությունն» է ընդդիմություն.

«Չի կարելի ոչ ընդդիմության հետ ընդդիմադիրը գնա պայքարի: Ամեն մի գումար չէ, որ ավելացնում է: Եթե մեկին մինուս մեկ ես գումարում՝ զրո է դառնում»:

Տեսանյութեր

Լրահոս