«Ժառանգությունը» հերքում է «ստվերային կառավարության» կազմի մասին տեղեկությունը

Այսօր 168.am-ի էլեկտրոնային փոստին Եփրեմ Վերդյան անունով գրանցված էլհասցեից ([email protected])  հաղորդագրություն էր ստացվել, ըստ որի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից քաղաքական խորհրդակցությունների արդյունքում մշակվել է ՀՀ կառավարության հետևյալ կազմը: Ըստ հաղորդագրության՝ հստակ հայտնի է, որ կից տեղեկատվությունը գտնվում է նաև ՀՀ նախագահի աշխատակազմում և արդեն իսկ հանձնարարական է ուղղվել համապատասխան պատասխանատու անձանց՝ տեղեկություններ հավաքել և պարզել ցուցակում ներառված որոշ (հասարակության և քաղաքական շրջանակների համար դեռևս անհայտ) ապագա նախարարների ինքնությունը, նախկին գործունեությունը, կապերը և այլն:

168.am-ը այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանից, ով, ի դեպ, ըստ վերոնշյալ հաղորդագրության՝ նույնպես ընդգրկված է Րաֆֆի Հովհաննիսյանի «ստվերային կառավարության» կազմում՝ որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար:

Հարցին, թե՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այս տեղեկատվությունը, և ճի՞շտ է արդյոք, որ այդ «ստվերային կառավարության» կազմի ցուցակը գտնվում է նաև ՀՀ նախագահի աշխատակազմում, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Նման ցուցակ գոյություն չունի, դա ինչ-որ մեկի ստեղծագործությունն է, որը չեմ ցանկանում մեկնաբանել»:cankcank2

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս