Ինչո՞ւ է Վլադիմիր Գասպարյանն այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին

Այսօր առավոտյան Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանության լրատվության և հասարակայանության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու է Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելել հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Ի դեպ, սա նրանց ո՛չ առաջին հանդիպումն է, ո՛չ էլ, կարծում ենք, վերջինն է լինելու: Հանդիպումը պայմանավորված էր հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակի, տեղի ու պայմանների մտահոգությամբ»,- ասել է Աշոտ Ահարոնյանը: Հարցին, թե ինչո՞ւ նման այցելություն չի եղել նախկինում կամ այլ հացադուլավորների նկատմամբ, Ահարոնյանը շարունակել է ասելիքը՝ վկայակոչելով Գասպարյանի խոսքը.

«Ոստիկանության պետը բազմիցս է նշել գլխավոր սկզբունքը. ոստիկանությունը բոլորի՛ ոստիկանությունն է, եւ ոստիկանության պետը՝ բոլորի՛ ոստիկանության պետն է՝ անկախ կուսակցական պատկանելությունից, հայացքներից ու տեսակետներից»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով նրանց միջև տեղի ունեցած զրույցի բովանդակությանը, լրատվության վարչության պետն ասել է. «Վլադիմիր Գասպարյանը մեկ անգամ ևս հավաստել է, որ ոստիկանությունը գործում և գործելու է բացառապես օրենքի շրջանակներում, օրենքի գերակայության հիմնարար սկզբունքին հավատարիմ՝ պահպանելու է հասարակական կարգը, վեր մնալով քաղաքականությունից ու կուսակցական տարբերակումներից, որոնք դուրս են ոստիկանության գործառույթների և առաքելության շրջանակից»:

Տեսանյութեր

Լրահոս