«ԵԽԽՎ-ն ցինիկության համաշխարհային առաջնությունում միջազգային կառույցների մեջ առաջատարների խումբ ներխուժեց: Ժամանակին դա արժեքների հարթակ էր, հիմա՝ քաղաքական շահերի: Ժամանակին Հայաստանի իշխանություններն այնտեղ Ադրբեջանի դեմ էին պայքարում, այսօրվա իշխանությունները սեփական ժողովրդի նկատմամբ են փորձում հաղթանակ տանել»:
«Տարիներ շարունակ ասում ենք, որ Նիկոլը «ում ասեսն ա» էս գլոբուսի վրա՝ բացի հայ ժողովրդինը, և ԵԽԽՎ զեկույցը եկել է դա ապացուցելու»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Նիկոլն Աղվերանում ոնց որ Ադրբեջանի ագրեսիան էր հիմնավորում՝ անունը դնելով «վրեժ», ավելի մեծ նենգություն սեփական ժողովրդի ու պատմության հանդեպ ես չգիտեմ: Այսինքն՝ արդարացնել Ադրբեջանի հարձակումները՝ իրենց անվանելով «վրիժառու», իսկ հայկական ինքնությանը վերաբերելի հարցերն անտեսել…»,- այսօր դատական նիստից հետո 168.am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Անշուշտ, մեկ մարդը կարող է քննարկման արժանի թեզ կամ տեսակետ առաջարկել, եթե նա հանճար է կամ տաղանդ, կամ հեղինակություն, կամ գոնե լուրջ մասնագետ: Ձեր հիշատակածները չեն համապատասխանում իմ մատնանշած ոչ մի կատեգորիային, ուստի եկեք չսպասարկենք նրանց օրակարգը, որը ձևավորվում է «քաղաքական գործչի համար ցանկացած հիշատակում, բացի մահախոսականից, լավ է» սկզբունքով:
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: Քաղաքացի Նազելի Հարությունյանը նրան հարցրել է. «Եթե լինեք ազատության մեջ, փողոցում կպայքարե՞ք ակտիվ, անձամբ դուք, Ձեր կարիքը շատ ունենք, անկեղծ»: Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է. «Նախ՝ թույլ տվեք իմ համերաշխությունն ու աջակցությունը հայտնել պայքարի բոլոր մասնակիցներին, հատկապես՝ նիկոլական […]
«Պայքարը պետք է տևի այնքան, ինչքան պետք է։ Իսկ վերջնական հաջողություն կունենա այն ժամանակ, երբ ճնշող մեծամասնությամբ դադարենք պայքարի մասին երրորդ դեմքով խոսելը, և յուրաքանչյուրս առաջին դեմքով վերաբերվենք պայքարին։ Որովհետև պայքարը միայն Սրբազան չէ և միայն Սրբազանինը չէ։
Այսքանով հանդերձ՝ վերադառնալով շարժմանը, պետք է նորից ֆիքսել, որ Հայաստանի ճակատագիրը նախևառաջ հայ ժողովրդի գործն ու պարտքն է։ Որ ոչ մեկը չի պատրաստվում մեր դարդերով ապրել և գործել։ Որ ստեղծված իրավիճակում բոլորը հետապնդում են բացառապես սեփական շահերը։
«Գիտե՞ք, Պենտագոնի ղեկավարության դռներից մեկի վրա գրված է․ «Բարոյական հաղթանակները հաշիվ չեն»։ Անշուշտ, շարժումը գրանցել է մի շարք տակտիկական և օպերատիվ հաջողություններ, բայց եկեք չզբաղվենք ինքնահանդարտեցմամբ և հիշենք, որ շարժումն ունի ռազմաքաղաքական նպատակ, որին հասնելու համար պայքարը պետք է շարունակել՝ անվախ, անվրդով և անկոտրում։
«Շատ ուղիղ պետք է ասել, որ շարժումը Բագրատ սրբազանը չէ։ Սրբազանը շարժման առաջնորդն է, վարչապետի թեկնածուն է, շարժման ղեկն է։ Սակայն շարժման թափքը, շարժման անիվները, շարժման շարժիչն արժանապատվություն և բարոյականություն ունեցող ամեն մի հայն է՝ անկախ բնակության վայրից, տարիքից և քաղաքական հայացքներից։
«Հուսով եմ՝ Եվրամիության հաջորդ իշխանությունները Հայաստանի անմեղսունակ գեոպոլիտիկ վարքից չեն օգտվի էս պահին և ավելի պատասխանատու կլինեն տարածաշրջանում: Հաջողություն եմ մաղթում Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ): Իհարկե, ավելի մեծ համերաշխության ու հետևողականության հույս ունեմ»,- ասաց Արմեն Աշոտյանը: