Շատերից պիտի վախենա այն այրը, ումից շատերը վախենում են. սա է անթիվ փիլիսոփաների պատգամը ժամանակակից բռնապետներին. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Նարինե Սահակյանը նրան հարցրել է.

«Ինչպե՞ս եք վերաբերվում ոստիկանության գազանություններին: Ինչո՞ւ են օրենքի պաշտպանությանը կոչված մարդիկ իրենց պահում վերջին հրոսակի պես»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Անկասկած է, որ իրավապահ համակարգը վերածվել է նիկոլապահ համակարգի՝ այստեղից բխող բոլոր այլանդակություններով:

Հին Հռոմի կայսր Տրոյանոսը, երբ աշխատանքի էր նշանակում կայսերական գվարդիայի հրամանատարին, պրեֆեկտին, նրան մի դաշույն էր փոխանցում՝ հետևյալ խոսքերով. «Օգտագործի՛ր այն ինձ պաշտպանելու համար, երբ ես ճիշտ եմ, և իմ դեմ, եթե ես անարդար գտնվեմ»:

Իհարկե, ժամանակները փոխվել են, բայց Հայաստանի պարագայում ուժային համակարգը ոչ միայն վերածվել է Փաշինյանին սպասարկող մեխանիզմի, այլև կատարում է նրա բոլոր ապօրինի հրամաններն ու հիվանդագին ֆանտազիաները: Նրանց միջոցով է Նիկոլը փորձում վախի մթնոլորտ տարածել՝ չհասկանալով, որ անգամ այդ գործելաոճը չի լուծելու նրա իշխանությունն ամրապնդելու հարցը: Շատերից պիտի վախենա այն այրը, ումից շատերը վախենում են: Սա է անթիվ փիլիսոփաների պատգամը ժամանակակից բռնապետներին: Չէ՞ որ վախը, ի տարբերություն սիրո, փոխադարձ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս